22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ամո՛թ այդ մարդկանց». Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում գնաճի խորքային և ցավոտ պատճառների մասին

Հիմա ասելու եմ շատ ցավալի բաներ, բայց ինձ թվում է՝ կարևոր է, որ մենք թափանցիկ խոսենք, ազնիվ լինենք մեր հասարակության հետ,- «Շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի տնտեսության կորուստների գնահատման մասին» զեկույցի ներկայացման ժամանակ անդրադառնալով Արցախում գնաճային խնդիրների մասին լրագրողի հարդցադրմանը՝ նշեց «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և մանրամասնեց,- Արցախում անընդունելի իրավիճակ է. մի քանի հոգի հնարավորություն ունեն, պայմանավորվելով ռուս խաղաղապահների հետ, ապրանք բերել այստեղ: Այդ գների աճը կապված է ոչ միայն ընդհանուր գնաճով, այլև նրա հետ, որ ունենք մեքենաների քանակի սահմանափակում: Եվ այդ մարդիկ աշխատում են մեծ գումարներ, որովհետև իրենք հնարավորություն ունեն իրավիճակն օգտագործել իրենց օգտին: Չի ապահովվում էլեմենտար այն, որ բոլոր մարդիկ ստանան նույն ապրանքը. երբ մենք սկսել էինք դեկտեմբերին, երբ պարենային պահեստներում շատ քիչ բան կար, մենք առաջինը փորձում էինք կուտակել այն սնունդը, որ պետք է ապահովենք մարդկանց՝ բոլորին հավասար՝ 120 հազար հոգու համար: Եվ դրա համար տալոնները մտցրեցինք միայն հունվարի երկրորդ կեսից, որովհետև պետք է վստահ լինեինք, որ տալոններով մարդիկ կարող են առնել ապրանքը իրենց խանութներում, կամ պետք չի հերթ կանգնել:

Բայց այժմ ունենք իրավիճակ, երբ մարդիկ Արցախ են բերում ձմերուկ, անանաս. ամո՛թ այդ մարդկանց, չեմ ուզում թաքցնել, որ դա ինձ համար անընդունելի է, որ մարդիկ իրենց փող աշխատելու համար պամելո կամ անանաս են բերում՝ ոչ թե մարդկանց անհրաժեշտ ընդհանուր սնունդը, որը պետք է բոլորը հավասար ստանան»:

Արցախի նախկին պետնախարարը մեկ այլ խնդիր համարեց «տալոնների չաշխատելը»՝ պարզաբանելով, որ բերվում է ապրանք, որը վաճառվում է ավելի թանկ գնով, ինչպես նաև՝ տալոնների ժամկետների երկարաձգման խնդիրները:

Ամփոփելով՝ նա նկատեց, որ այս իրավիճակում գնաճը վերջին կետն է. մինչ այդ բաց են մնում հարցերը, թե ով և ինչ գներով է գնում այդ ապրանքը, ով է կազմակերպում այդ տենդերը, ում ձեռքին է սնունդն ապահովելու գործընթացը և այլն:

«Արցախում ունենք իրավիճակ, երբ այս շրջափակման մեջ, երբ մենք պետք է լինենք մի բռունցք, կրկին թիրախավորվել է արդարության, իրար նկատմամբ հավատի հասկացողությունը, և դա ավելի շատ վնաս է հասցնում, քան փողային կամ տնտեսական վնասները»,- շեշտեց Ռուբեն Վարդանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ