Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ, ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել է որպես բազմամյա հակասությունների հետևանք։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստան առաքելություն ուղարկելու նախագիծ է պատրաստել, այն սպասում է մասնակից երկրների ղեկավարների քաղաքական հավանությանը, ասել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։ «Կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ուղեկցվում է հայ-ադրբեջանական շարունակվող հակամարտությամբ։ Հավաքական անվտանգության խորհրդի սեղանին դրված է այս տարածաշրջան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու պատրաստի որոշման նախագիծը»,- լրագրողներին ասել է Շուվալովը։ «Մենք քննարկում ենք […]
Ազգային ժողովից քիչ առաջ իրավապահները տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են «Հայաստան» խմբակցությունից։ Նշենք, որ Մհեր Սահակյանին իրավապահները տարել են խմբակցության աշխատասենյակից։ Այնտեղ էր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գոռգոռոցներ են լսվել։ Ալեն Սիմոնյանը հրահանգել է լրագրողներին հեռացնել տարածքից։
Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել։ Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Քվեարկեք ՔՊ-ի օգտին` մնացածը Նիկոլը կանի 2021թ-ին ՔՊ-ն Սյունիքի մարզի Տեղ գյուղում 952 ընտրողներից «ստացել է» 591 ձայն (62%): Նիկոլն իր նախընտրական «խոստման» համաձայն, Տեղ գյուղի տարածքների որոշ մասը ևս պատրաստվում է թողնել ցեղասպանություն պատրաստող երկրին (ըստ ԱԱԾ երեկվա հաղորդագրության): Նույն իրավիճակն էր նաև Վարդենիսի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանի […]
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հնարավոր է, կրկին վիրահատվի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։ «Ազգային ժողովի նախագահը, հնարավոր է, կրկին վիրահատվի»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Ազգային ժողովի նախագահը մարտի 20-ին մարզվելու ընթացքում ընկել էր և կոտրել ձեռքը, ապա վիրահատության ենթարկվել։ […]
Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք Իմ ժողովրդին,- ասում է Աստված,- դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեցեք և մխիթարեցե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ» (Ես. 40.1-2): Աստված Իր ժողովրդին հոգևորապես մխիթարելու և սփոփելու կոչումը հանձնում է Իր Եկեղեցու պաշտոնյաներին՝ քահանաներին, այսինքն՝ քահանայական նվիրապետության բոլոր […]
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սյունիքում ստեղծված իրավիճակի, մասնավորապես, Կոռնիձոր-Տեղ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական տեղակայումների վերաբերյալ վտանգավոր հայտարարություն է արել ԱԱԾ-ն: Նախ ԱԱԾ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը 5 կետերում եկել և դիրքավորվել է սահմանագծի հայկական հատվածում` 100-300 մետր խորքում: Երկրորդ, ԱԱԾ-ն նշում է, թե «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է […]