Մի կողմ եմ թողնում, թե ինչպես քայլիստները հասան այդ «հաղթանակին». Քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Անի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններում «հաղթած» քայլիստներից ոմանք և դրանց երկրպագուները հրճանքաէքստազային գրառումներ են անում, թե բա «հաղթեցինքքքքք», «կրինքքքք» և այլն…
Մի կողմ եմ թողնում, թե ինչպես քայլիստները հասան այդ «հաղթանակին»…
Զավեշտ է, բայց փաստ. թուրքին պարտված քայլիստները, որոնք նաև պետությունը նսեմացրեցին թուրքի դեմ հրճվում և ուրախանում են մի մեծ «գյուղում» տարած ՏԻՄ հաղթանակի կապակցությամբ…
Համոզված եմ` սրանք այսքան չէին ուրապանա, եթե թուրքին հաղթեին, որքան հրճվում են իրենց տարած այս էժանագին հաղթանակով…»։