Ավտոբուսի վթարից տուժած հղի կնոջ վիճակը բարելավվել է. այսօր դուրս կգրվի հիվանդանոցից
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բուժվող 37-ամյա հղի կինն այսօր դուրս կգրվի բժշկական հաստատությունից: ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի փոխանցմամբ` կնոջ և պտղի վիճակը գնահատվում է լավ: Տնային պայմաններում ևս կշարունակվեն նեղ մասնագիտական խորհրդատվությունները: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, գրանցվում […]