«Nike» ընկերությունը ներկայացրել է Քրիշտիանու Ռոնալդուի նոր խաղակոշիկները /վիդեո/
Աշխարհահռչակ «Nike» ընկերությունը ֆուտբոլասերների ուշադրությանն է ներկայացրել Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի նոր խաղակոշիկները: Ֆուտբոլիստը այդ կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ատլետիկոյի» հետ խաղին, ինչպես նաև Եվրոպայի առաջնության հանդիպումներին: «Nike»-ի տարածած հաղորդագրությունում նշված է, որ «Mercurial Superfly V» խաղակոշիկի յուրաքանչյուր բաղադրիչ ընտրելիս մասնագետները հաշվի են առել յուրաքանչյուր մանրամասն։ https://www.youtube.com/watch?v=FxoNbut0vqQ&feature=youtu.be