Հայ խաղաղապահները կմասնակցեն «Անսասան եղբայրություն-2016»-ին
Հայաստանի ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-ից 19-ը Բելառուսի Հանրապետությունում կմասնակցեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման եւ անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ բանակցությունները կայանալու են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կառավարման մարմինների եւ կազմավորումների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016թ. պլանի համաձայն: