Գիտնականների շոկային բացահայտումը հավատի մասին
Գիտականորեն ապացուցվել է, որ մարդու հավատը կարող է բուժել նրան յուրաքանչյուր հիվանդությունից: Երբ լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ պատմություններ են հայտնվում, երբ մարդը հրաշքով բժշկվել է, գիտնականները եւ բժիշկները արհամարհական ժպտում են: Սակայն երբ փաստն ակնհայտ է, ավանդական բժշկությունը փորձում է այլ պատճառներ փնտրել, խոսում է բժշկական հնարավոր սխալի մասին եւ այլն:
Սակայն ամերիկացի գենետիկ Բրյուս Լիպտոնը երկար տարիների ուսումնասիրությունների ու աշխատանքների արդյունքում պարզել է, որ իրական հավատի շնորհիվ մարդը միայն մտքի օգնությամբ կարող է ազատվել ամեն տեսակի հիվանդությունից եւ անգամ կարող է փոխել սեփական օրգանիզմի գենետիկ կոդը, գրում է cluber.com-ը:
Գեների մասնագետ Լիպտոնը երկար տարիներ համոզված է եղել, որ մարդու կյանքը ենթարկվում է այն ծրագրին, որը կազմված է նրա գեներում: Գեները որոշում են մարդու արտաքինը, ունակությունները, տարբեր հիվանդությունների հանդեպ հակումը, կյանքի տեւողությունը եւ այլն: Հետեւաբար, թվում է, պետքա է հաշտվել այն գենետիկ կոդի հետ, որ ունենք:
Սակայն երկար տարիների բժշկի աշխատանքը ցույց է տվել, որ մարդու հավատը ու նրա մտքի զորությունը կարող են լիովին փոխել այդ գենետիկ կոդը:
«Իմ բացահայտումն իրականում նոր չէ: Պարզապես ես հերթական անգամ հաստատեցի, որ մարդ կարողանում է փոխել իր օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները, եթե անկեղծորեն հավատում է: Ես հանդիպել եմ բազմաթիվ դեպքերի, երբ մարդ հրաշքով բուժվել է` ստիպելով բժիշկներին մնալ անհայտության մեջ»,- ասում է Լիպտոնը:
Առաջին հայացքից այս ամենը շատ հեշտ է թվում, հավատում ես եւ վերջ: Սակայն սա միայն առաջին հայացքից: Եթե դա այդքան հեշտ լիներ, միլիոնավոր մարդիկ կբուժվեին` կրկնելով` ես հավատում եմ, որ կբուժվեմ, ես կարող եմ բուժվել եւ ահլն:
Իրականում, ասում է Լիպտոնը, մեր գիտակցությունն է այս խոսքերը կրկնում, ենթագիտակցությունը` ոչ: Եւ միայն այն դեպքում, երբ ենթագիտակցությունը կսկսի հավատալ, իսկապես հավատալ, մարդ կարող է բուժվել:
Լիպտոնն ասում է, որ փոքրուց մեր ենթագիտակցության մեջ ավելի շատ մնում են բացասական, քան լուսավոր իրադարձությունները, որոնք կատարվել են մեզ հետ: Արդյունքում մեր ենթագիտակցության 70 տոկոսը բացասական մտքերից է կազմված, 30-ը` դրական:
Հետեւաբար, որպեսզի իրական բուժման հասնել, պետք է այնպես անել, որպեսզի ճիշտ հակառակ պատկերը դիտվի` ենթագիտակցության մեջ գոնե 70 տոկոս դրական մտքեր լինեն եւ քիչ` բացասական: Միայն այդ դեպքում դուք ունակ կլինեք փոխել ձեր գենետիկ կոդը: Եւ հիշեք` Աստվածաշունչն ասում է` հավատացողի համար ամեն բան հնարավոր է..
Հավատացեք եւ ստացեք ձեր հրաշքը: