01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 10, 2016

Այնուամենայնիվ կարելի է մուկ չլինել, չնայած պատերազմ է…

Անցքից շեղ Երկրի վրա ապրելն էլ սա է: Հին փիլիսոփայությունները նոր, վտանգավոր էմպիրիզմով ոչնչացնելու մարտունակ ուրվականը դարձել է մարմին, մոռացել սեփական անգոյությունը, եկել թառել է գլխներիս ասում է «պատերա~զմ, այլապես պուճախներս ո՞նց լցվեն»: Դե գնա բացատրիր, որ մուկ չես, որ այնուամենայնիվ կարելի է մուկ չլինել, չնայած պատերազմ է, պուճախները լցնել է պետք… Անխելքի խելքից ենք […]

Հենրիխ Մխիթարյանը հրաժարվում է

Հենրիխ Մխիթարյանը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը գերմանական «Բորուսիա»-ի հետ: Այս մասին հայտնում է Mirror պարբերականը: Մխիթարյանին չի գոհացնում այն հանգամանքը, որ «Բորուսիա»-ն նրան առաջարկում է երկարաձգել պայմանագիրը՝ առանց հրաժարագին սահմանելու: Ստեղծված իրավիճակում շահեկան դիրքում է հայտնվել Լոնդոնի «Չելսի»-ն: Այս ակումբը ևս ցանկանում է գնել Մխիթարյանի տրանսֆերը: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալ»-ը, Թուրինի «Յուվենթուս»-ը:

ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական բազմաթիվ հանցագործություններով. ԼՂՀ ԱԳ նախարար

Այսօր՝ մայիսի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցելՀարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը Հերբերտ Զալբերին  տեղեկատվություն էներկայացրել  ապրիլի սկզբին ԼՂՀ–ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմականագրեսիայի և դրա հետևանքների մասին, ընդգծելով, որ այն 1994 թ․ հրադադարի ռեժիմի եռակողմ […]

Ադրբեջանում պղծել են Հեյդար Ալիեւի արձանը /ֆոտո/

Այսօր՝ մայիսի 10-ին, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 93-ամյակն է: Սակայն նախօրեին երեկոյան՝ Ալիևի ավագի ծննդյան օրվա կապակցությամբ, Բաքվի կենտրոնական՝ Հեյդար Ալիևի անվան զբոսայգում պղծել են նրա արձանը: Արձանի վրա անհայտ անձինք ադրբեջաներեն լեզվով գրություն են թողել` «Շնորհավոր ստրուկների տոնը»: Պատվանդանի մյուս կողմում գրել են` «Fuck the system!», հայտնում է Meydan TV-ն։   Առավոտյան արդեն գրառումը […]

Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Մայիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակցի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրեց ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Սեյրան Օհանյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց քառօրյա մարտական գործողությունների դադարեցման մասին բանավոր պայմանավորվածության անտեսմամբ […]

Երկու մանկաբարձ-գինեկոլոգի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել բժշկական կենտրոնի 2 մանկաբարձ-գինեկոլոգի՝ մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիճ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծննդկանի մահը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական […]

Մեր լողորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Երեկ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկել է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը։  Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Հայաստանը  այս առաջնությանը կներկայանա  երեք լողորդով՝ Վահան Մխիթարյան, Մոնիկա Վասիլյան և Վլադիմիր Մամիկոնյան։ Հիշեցնենք՝  առաջնությունը  վարկանիշային է Ռիոյի Օլիմպիական խաղերի համար։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի