ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական բազմաթիվ հանցագործություններով. ԼՂՀ ԱԳ նախարար
Այսօր՝ մայիսի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցելՀարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը Հերբերտ Զալբերին տեղեկատվություն էներկայացրել ապրիլի սկզբին ԼՂՀ–ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմականագրեսիայի և դրա հետևանքների մասին, ընդգծելով, որ այն 1994 թ․ հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրի աննախադեպ խախտում էր։ Կարեն Միրզոյանը նշել է, որ ձգտելով տապալել բանակցային գործընթացը և մերժելով իրավիճակի կայունացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, Ադրբեջանը փորձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ ԼՂՀ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական բազմաթիվ հանցագործություններով, պատերազմի օրենքների և սովորույթների,ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։
Կարեն Միրզոյանը նաև հիշեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները բազմիցսնախազգուշացրել են միջազգային հանրությանը, որ վճռական և հասցեական քննադատությանբացակայությունը Բաքվի մոտ ստեղծում է ամենաթողության կեղծ զգացողություն ևճանապարհ հարթում նորանոր արկածախնդրությունների համար։
ԼՂՀ ԱԳ նախարարն ընդգծել է դիվանագետների և միջազգային կազմակերպություններիներկայացուցիչների Արցախ այցելությունների կարևորությունը՝ ստեղծված իրավիճակի մասինօբյեկտիվ պատկերացում կազմելու և ադրբեջանական ագրեսիայի պատճառների ուհետևանքների վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար։
Կողմերը նշել են իրավիճակի ապակայունացման հետագա փորձերը բացառելու ևադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացըվերսկսելու ջանքերի կարևորությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություններկայացնող մի շարք հարցերի շուրջ։