Բժիշկները 13-ամյա աղջկա սրտի միջից ասեղ են հանել
Կաբարդինո-Բալկարիայի բժիշկներն արտասովոր դեպքի են ականատես եղել։ Նրանք վիրահատել են 13-ամյա աղջկա, ում սրտում ասեղ էր մնացել։ Երեխան չի նկատել, որ անկողնում ասեղ կա ու պառկել է, ասեղը մտել է երեխայի կրծքավանդակն ու խրվել սրտի պերիկարդի հատվածը։ Բժիշկները շտապ վիրահատել են աղջկան ու հանել ասեղը, այժմ երեխայի վիճակը բավարար է, նա բժիշկների հսկողության տակ է։