21 Մարտի, Saturday, 2026
KFC

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան մեկնարկային տուրի պարտիաները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայաստանը ներկայացնող 8 շախմատիստներից Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հովհաննես Գաբուզյանը առաջին տուրում հաղթել են մրցակիցներին: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ