15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 13, 2016

«Ամեն բանի երաշխիքը պատկերացնում եմ հզոր բանակ ունենալու մեջ». Թևան Պողոսյան/վիդեո/

«Ամեն բանի երաշխիքը պատկերացնում եմ հզոր բանակ ունենալու մեջ: Ցանկացած պահի , դա կլինի 50 տարի կամ 200 տարի հետո , երբ Ադրբեջանը զգա, որ ինքը զգալի բանով ավել է Հայաստանից նորից օգտագործելու է ռազմական եղանակը: Ես ինքս ասել եմ, որ մենք հիմնախնդրի լուծմանը կհանգենք երեք-չորս սերունդ հետո, քանի որ սա է մեր թշնամին, սա […]

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայաստանում կլինի երեք օր

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի ս.թ. հունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ […]

Պաշտոնանկ է արվել

Բրազիլիայի սենատի անդամները 6 ամսով պաշտոնանկ են արել երկրի նախագահ Դիլմա Ռոուսսեֆին։ Նախագահին իմպիչմենտին կողմ են քվեարկել 55 սենատորներ, դեմ են արտահայտվել 22-ը։ Նախագահի պաշտոնանկության հարցը քննարվել է 20 ժամ, հայտնում է РИА Новости-ն։ Ռուսսեֆին կասկածում են Petrobras նավթագազային ընկերության հետ կապված կոռուպցիոն գործի արդար քննությանը խանգարելու մեջ։ Անձամբ նախագահը հայտարարել է, որ սա պետական […]

Անդրադարձ է արվել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացը վերականգնելուն ուղղված քայլերին

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ: Հանդիպմանն անդրադարձ արվեց ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացը վերականգնելուն ուղղված քայլերին։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծեցին, որ եռանախագահ երկրների կողմից առաջարկվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման գլխավոր նպատակն է 1994թ. համաձայնագրով հաստատված զինադադարի ամրապնդումը, բանակցությունների վերսկսման […]

Պրոտոկոլային

‹‹Այս պատերազմը ավելի է հեռացրել Հայաստանի ու Ադրբեջանի տեսակետները: Ադրբեջանն  ասում է՝ Արցախը պիտի իրենցը լինի, մենք էլ իրավացիորեն ասում ենք՝ նման բան լինել չի կարող: Այս պարագայում երկու նախագահների հանդիմումը  եթե նույնիսկ կայանա,  լինելու է  պրոտոկոլային հանդիպում››, – անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝   Henaran.am -ի հետ զրույցում նշեց ‹‹Նոր ժամանակներ›› կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: […]

Ադրբեջանն ունի մոտ 300 զոհ. ռազմական փորձագետ /վիդեո/

‹‹Ադրբեջանի կորուստները արդեն երեք տարի է, ինչ գրանցում ենք: Սրումների ժամանակ դա մարդկանց ավելի է  հետաքրքրում: 2014-ի օգոստոսյան սրումներից հետո Ադրբեջանը սկսեց թաքցնել կորուստների թվերը: Գրաքննություն սկսվեց: Ապրիլյան իրադարձությունների ժամանակ էլ Ադրբեջանն ավելի մեծ կորուստներ ունեցավ: Ադրբեջանցիների կորուստներն ավելի մեծ են, բայց իրենք չեն հայտարարում այդ մասին:  Ադրբեջանը պաշտոնապես 31 զոհի մասին է հայտարարել, բայց […]

«Բեկումնային ճեղքեր չի առաջացնի»

«Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը բեկումնային ճեղքեր չի առաջացնի, կարեւոր պայմանավորվածություններ չեն լինի»,-այսօր՝ մայիսի 13-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մարտիրոսյանի խոսքով՝  ներքին հարթակում ակնհայտ է, որ թե Արցախի, թե Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը, գրեթե բոլոր քաղաքական ուժերը տրամադրված են մինչեւ վերջ պայքարի, ազատագրված տարածքների վերադարձման մասին խոսք չի […]

Վարչապետն ընդունել է ԱՄՀ Հայաստանի գծով գործադիր տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրեն Մեննո Սնելին: Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ հարաբերություններն ու արդյունավետ համա­գոր­ծակցությունը և նշել, որ կառավարությունը հետևողական է «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում ստանձնած հանձնառությունների կատարմանը, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների առումով: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ծրագրի կատարման ընթացքը թույլ կտա ավարտին հասցնել դրանում նախանշած բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի