15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ամեն բանի երաշխիքը պատկերացնում եմ հզոր բանակ ունենալու մեջ». Թևան Պողոսյան/վիդեո/

«Ամեն բանի երաշխիքը պատկերացնում եմ հզոր բանակ ունենալու մեջ: Ցանկացած պահի , դա կլինի 50 տարի կամ 200 տարի հետո , երբ Ադրբեջանը զգա, որ ինքը զգալի բանով ավել է Հայաստանից նորից օգտագործելու է ռազմական եղանակը: Ես ինքս ասել եմ, որ մենք հիմնախնդրի լուծմանը կհանգենք երեք-չորս սերունդ հետո, քանի որ սա է մեր թշնամին, սա է մեր աշխարհագրությունը և մենք պետք է չվախենանք բարդություններից»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Թևան Պողոսյանը ընդգծում է, որ մենք պետք է սեփական շահի՝ հաղթանակի մասին մտածենք, քանի որ թշնամուն հաղթում են  ոչնչացնելով:

«Կարճաժամկետ հրադադարի ժամանակ պետք է մտածենք մեր երկրի տնտեսությունը զարգացնելու մասին, քանի որ ինչպես ասել է Նապալեոնը. « Այն ազգը, որը զլանում է կերակրել սեփական բանակը՝ կերակրում է ուրիշի բանակը»,-եզրահանգում է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ