06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Պրոտոկոլային

‹‹Այս պատերազմը ավելի է հեռացրել Հայաստանի ու Ադրբեջանի տեսակետները: Ադրբեջանն  ասում է՝ Արցախը պիտի իրենցը լինի, մենք էլ իրավացիորեն ասում ենք՝ նման բան լինել չի կարող: Այս պարագայում երկու նախագահների հանդիմումը  եթե նույնիսկ կայանա,  լինելու է  պրոտոկոլային հանդիպում››, – անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝   Henaran.am -ի հետ զրույցում նշեց ‹‹Նոր ժամանակներ›› կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Հիշեցնենք՝ այդ հայտարորությունում  նշվում է՝  եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեն։

‹‹Նախագահներից և ոչ մեկն այժմ չի կարող իր երկրի հանրությանն ասել ինչ-որ զիջումների մասին: Դա պարզ բան է: Հիմա համանախագահները ուզում են այնպիսի քայլեր անել, որպեսզի իրավիճակը  գոնե խաղաղվի:
Ես կողմ եմ ամեն հանդիպման, որը կարող է իրավիճակը դրական դարձնել: Բայց   բոլորս հասկանում ենք, որ եթե անգամ նախագահները կողմ լինեն զիջումներին, երկու երկրների ժողովուրդները զիջումների պատրաստ չեն: Ոչ Ադրբեջանի նախագահը  կկարողանա  գնալ իր ժողովրդին ասել՝ Արցախին անկախ կարգավիճակ պետք է տրվի, ոչ էլ մեր նախագահը կարող է ասել՝ մի թիզ հող տանք ՝ կարգավիճակի համար››, – ասաց Արամ Կարապետյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ