03 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

«Բեկումնային ճեղքեր չի առաջացնի»

«Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը բեկումնային ճեղքեր չի առաջացնի, կարեւոր պայմանավորվածություններ չեն լինի»,-այսօր՝ մայիսի 13-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով՝  ներքին հարթակում ակնհայտ է, որ թե Արցախի, թե Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը, գրեթե բոլոր քաղաքական ուժերը տրամադրված են մինչեւ վերջ պայքարի, ազատագրված տարածքների վերադարձման մասին խոսք չի կարող լինել:

«Եթե Սերժ Սարգսյանը գնա հակառակ, ինքը խնդիրներ կունենա այստեղ, կարժանանա դավաճան պիտակին ու համապատասխան իրավիճակում կհայտնվի: Չեմ կարծում՝ այս պարագայում Սերժ Սարգսյանը գնա զիջումների»,- ընդգծեց  Արմեն Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ