02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 18, 2016

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի և Համբուրգի պատգամավորներին

Մայիսի 18-ին Արցախ են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորներ Ուլլա Ելպքեն և Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերն ու Հասան Բուրգուջօղլին: Խորհրդարանականներին Արցախում ուղեկցում են ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Հյուրերը ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհված  […]

Իտալիայի երկու քաղաքային խոհուրդներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 16-ին Կանոզայի (Canosa) քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մինչ այդ՝ ապրիլի 30-ին, Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել էր նաև իտալական մեկ այլ քաղաքի՝ Չիվիտա Կաստելլանայի (Civita Castellana) խորհուրդը: Այսպիսով, Իտալիայում տեղական իշխանությունների՝ նահանգային և քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել և հայ ժողովրդին իրենց համերաշխությունն են հայտնել 107 խորհուրդներ:

Ալիևը Թուրքիայի և Վրաստանի միջոցով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա

Աշոտ Եսայանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Ալիևը Թուրքիային և Վրաստանին փորձում է ներքաշել մի գործընթացի մեջ, որում նշված պետությունները «գառանտ» կկանգնեն ադրբեջանի անվտանգությանը և ճնշում կգործադրեն Հայաստանի վրա: Մեր կարևորագույն հաղթաթղթերից մեկը դա Մինգեչաուրի ամբարտակի հրետանակոծության սպառնալիքն է, ադրբեջանական նավթահորերի և գազամուղների հրատանակոծությունն է: Ասավածը առավել պատկերավոր ներկայացնելու համար վերհիշենք ապրիլյան մարտերը, երբ ադրբեջանը հայտարարեց […]

Քիմ Քարդաշյանը շլացրել է ներկաներին Կաննի փառատոնին /ֆոտո/

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ մասնակցել է Կաննի փառատոնին։ Բոլորն անհամբեր սպասում էին, թե ինչպիս տեսք կունենա Քիմը Կարմիր գորգով անցնելիս։ Եւ հեռուստաաստղը չի հիասթափեցրել մարդկանց ակնկալիքները՝ նա պարզապես շլացրել է ներկաներին իր շքեղ տեսքով։ Քիմը հագել էր դիզայներ Lan Yu-ի փայլուն, կիսաթափանցիկ զգեստը, զուսպ դիմահարդարում արել։ Ակնհայտորեն, նա երեկոյի ամենատպավորիչ աստղերից է եղել։

Այդ օրը շատ թեժ էր. շարքային Դավիթը զայրացած է/վիդեո/

Ժամկետային զինծառայող 19 ամյա Դավիթ Սահակյանը հայ զինվորներին զգոնության կոչ է անում: Նա պատրաստ է իր կյանքը նվիրաբերել հայրենիքի պաշտպանությանը: «Ապրիլի 2-ին շատ թեժ էր: Գործում էր իրենց հրետանին: Ունեցա վիրավորված և զոհված ընկերներ»,-պատմեց Դավիթը նշելով, որ ինքը զայրացած է և պատրաստ է հրամանի դեպքում մինչև Բաքու հասնել: Մանրամասները՝ տեսանյութում:

Սամվել Տեր-Սահակյանը և Արման Փաշիկյանը հաղթանակ են տոնել

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական կայքը։ Հայ շախմատիստներից հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը ևԱրման Փաշիկյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը: Միակ պարտությունը կրեց Հովհաննես Գաբուզյանը: 4,5 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը, 4-ական միավոր ունեն Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը: […]

Թոքերի ուուցքով տառապող տղան նկարում է, որ կարողանա հոգալ բուժման ծախսերը /վիդեո/

Աբրահամ Մխիթարի Թադևոսյանը ծնվել է 2002 թվականին Արմավիրի մարզի գյուղ Լենուղիում: 2013 թվականին տղայի մոտ ի հայտ են գալիս առողջական լուրջ խնդիրներ: Հարազատները մտածել են թոքաբորբ է, սակայն պարզվել է՝ թոքերում ուռուցք է: 3-րդ մանկական հիվանդանոցում կատարել են վիրահատություն, սակայն վիճակը չի կարգավորվել: Երեք ամիս բուժվել է Քանաքեռի ուռուցքաբանական ինստիտուտում, այնուհետև տեղափոխվել Մուրացանի անվան բժշկական կենտրոն ՝ քիմիաթերապիայի բաժանմունք: […]

Հայրիկին անցավ․ Վան Դամի դուստրը ապշեցրել է /ֆոտո/

Աստղերի երեխաները հաճախ գերազանցում են իրենց ծնողներին ու նրանցից ավելի հմուտ դառնում» Հիմա էլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Հոլիվուդյան հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամի 25-ամյա դուստրը՝ Բյանկան։ Աղջիկը գնացել է հոր հետքերով՝ նկարահանվում է ֆիլմերում, սպորտով զբաղվում։ Բյանկան կրկնել է հոր հայտնի հնարքը՝ ցույց տալով իր հմտությունները։ Շատերն անգամ նշում են, որ աղջիկը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի