15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թոքերի ուուցքով տառապող տղան նկարում է, որ կարողանա հոգալ բուժման ծախսերը /վիդեո/

Աբրահամ Մխիթարի Թադևոսյանը ծնվել է 2002 թվականին Արմավիրի մարզի գյուղ Լենուղիում: 2013 թվականին տղայի մոտ ի հայտ են գալիս առողջական լուրջ խնդիրներ: Հարազատները մտածել են թոքաբորբ է, սակայն պարզվել է՝ թոքերում ուռուցք է: 3-րդ մանկական հիվանդանոցում կատարել են վիրահատություն, սակայն վիճակը չի կարգավորվել:

Երեք ամիս բուժվել է Քանաքեռի ուռուցքաբանական ինստիտուտում, այնուհետև տեղափոխվել Մուրացանի անվան բժշկական կենտրոն ՝ քիմիաթերապիայի բաժանմունք: Արդեն հինգ ամիս է՝ Աբրահամը բուժվում է այստեղ, երեխայի մոտ նկատվել է հիվանդության բուժման դրական դինամիկա և որպեսի հիվանդությունը չկրկնվի Աբրահամը պետք է անցնի ևս մեկ կուրս,որն իր մեջ ներառում է վեց քիմիաթերապիա՝ամեն մի թերապիան արժե 500 000 դրամ:

Ծնողներն այլևս չունեն հնարավորություն, ուստիև դիմում են հայրենակիցների աջակցությանը:

Աբրահամը հրաշալի նկարում է և հիվանդանոցում էլ ժամանակն անիմաստ չի վատնում, ստեղծագործում է՝ մտածելով,  որ նկարները վաճառելով գումար կվաստակի և իր բուժման ծախսերը հոգա: Ովքեր կցանկանան աջակցել Աբրահամին,ՎՏԲ-Հայաստան բանկում Աբրահամի մայրիկի՝ Աստղիկ Մարտիրոսյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

16009032580602 ՀՀ դրամ;

16009032580603 ԱՄՆ դոլար;

16009032580604 ԵՎՐՈ;

16009032580605 ՌԴ ռուբլի;

SWIFT:ARMJAM22:

Աբրահամի մայրիկի՝ Աստղիկ Մարտիրոսյանի հեռախոսահամարներն են՝ +37455 326 947,  +37455 808 308:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ