15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 18, 2016

Ինչո՞ւ չեն հարցաքննել Ավետիսյանների հարևաններին

2016 թվականի մայիսի 13-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի տասնութերորդ արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով: Նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Վ. Պերմյակովի ձերբակալման և ՌԴ Սահմանապահ զորքեր տեղափոխելու գործընթացին մասնակցած ոստիկանության աշխատակիցների տվյալները պարզելու և դատարան հրավիրելու […]

«Գեներալիտետը կազինոների ապարատները մաշեցնելով է զբաղված»/վիդեո/

Ազատամարտիկ, հետախույզ Արթուր Բունիաթյանի գտնում է, որ  ԼՂՀ հակամարտությունը մեկ լուծում ունի՝  դա լայնածավալ պատերազմն է: «Իշխանությունն ու գեներալիտետը կազինոների ապարատները մաշեցնելով են զբաղված: Երբ գեներալիտետի որդիները լավագույն դեպքում Քեմբրիջում գիրք են կարդում, վատագույն դեպքում ժամանակ անցկացնում գիշերային բարերում, ինչպե՞ս կարելի է բանակի հավասարության մասին խոսել: Ես կողմ եմ կուլակաթափությանը և այդ միջոցներն ազգայնացնելուն: Մենք դինաստիական պատրիատիզմից […]

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է

Այսօր` մայիսի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում անցկացվեց երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձևաչափերով: «Վճռական աջակցություն» ձևաչափով նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունների […]

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հեղուկ վառելիքի շուկայում առկա իրավիճակը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հեղուկ վառելիքի շուկայում առկա իրավիճակին և խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել մաքսային վարչարարությանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում նախատեսված չափորոշիչներին, վառելիքի շուկայում ընթացակարգերի դյուրացման հնարավորություններին: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է այս ոլորտում օրենքով սահմանված կարգով բոլոր տնտեսվարողների համար ազատ, մրցակցային և հավասար պայմանների ապահովումը: Կառավարության […]

Ինչու էր բանակցությունների ժամանակ Լավրովը նստել Սերժ Սարգսյանի կողքին

Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ բանակցությունների մասնակիցների տեղավորվելը սեղանի շուրջ հանդիպման գլխավոր «ինտրիգներից էր»։ Չնայած Մինսկի խմբի համանախագահները նստել էին սեղանի գլխամասում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նստեց հայկական պատվիրակության կողքին, իսկ Ադրբեջանի նախագահի կողքին հայտնվեց Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, գրում է RUSARMINFO-ն։ Ռուս քաղաքագետ Արթուր Աթաեւը կարծում է, որ Լավրովը նստել է այնտեղ, ուր […]

Ցանկության դեպքում կամավորները կարող են վերադառնալ. Սեյրան Օհանյան

ԱԺ-ում   Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց պաշտպանության նախարարարին՝ կամավորների վերաբերյալ: Վերջինս շեշտեց՝ կամավորականներն այսօր փաստացի մարտական հերթապահություն են իրականացնում, նրանց  զենք է նրանց տրամադրվել, սակայն նրանք,  փաստորեն,  զինծառայողներ չեն, և ժամանակն է, որ օրենքով կանոնակարգվեն նրանց հետ կապված խնդիրները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով վերոնշյալ հարցին՝ […]

… դուք եք մեր փղերի ղեկին նստած /վիդեո/

Ներիքն հզոր ուժը ու հավատը միամյանց միաձուլվելով զինվորին մղում են հաղթանակի: Առաջնագծում Մկրտիչ աբեղա Կարապետյանը աղոթում է զինվորների հետ: «Մենք ամեն օր էլ աղոթում ենք ու մեր հավատը նաև մեզ հզորացնում է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին զինվորները: «Ավարայրում ոսկորից ու մսից տանկերի հետ էինք մարտնչում՝ փղերի հետ: Այսօր դուք եք մեր փղերի ղեկին նստած ու […]

Վարչապետը խոստացավ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում հարց ուղղեց վարչապետին՝ փորձելով հստակեցնել՝   կառավարությունն ի՞նչ է անում Հայաստանում մենաշնորհը վերացնելու ուղղությամբ: Նա հիշեցրեց՝  «Ռուս-արմ Օյլ» ընկերությունը Կրասնոդարի մարզից Հայաստան մեծ քնակությամբ դիզվառելիք է ներմուծվել, բայց  Բագրատաշենի անցակետից թույլ չէին տվել, որ այն Հայաստան մտնի՝ պատճառաբանելով, թե դիզվառելիքը ուղարկվել է լաբորատորիա՝ փորձաքննության: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի