13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է

Այսօր` մայիսի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում անցկացվեց երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձևաչափերով:

«Վճռական աջակցություն» ձևաչափով նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունների շուրջ կարծիքների փոխանակմանը և պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը:

«Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվեցին ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև օպերատիվ համատեղելիության զարգացմանը և միջազգային կայունության ամրապնդմանն առնչվող հարցեր:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ