ՄԵկնարկել է շախմատի Երևանի առաջնությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Երևանի 87-րդ առաջնությունը: Երևանի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 30 շախմատիստներ, իսկ 1-3-րդ հորիզոնականները տեղ զբաղեցրած շախմատիստները իրավունք կունենան մասնակցելու Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարին: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հունիսի 1-ին: