«Ախր, ա՚յ գլամուրկեք, հեչ լսե՞լ եք, թե գիրք կարդալն ինչ կայֆ ա»
Հարմարավետ զուգագուլպայի առօրյա փնտրտուքի թոհուբոհում, ճիշտ անկյան տակ բանտիկ շուրթերով և կիսափակ աչքերով, որպես կանոն ռեստորանային զուգարանի ֆոնին արված սէլֆիների, սրանից֊նրանից արտագրած էժանագին «իմս», «կեսս» տերմիններով հոգնատանջ ու լալահառաչ ստատուսների, սրճարանում պատվիրված սննդի մինչև ուտելը, մինչև ստամոքսում տեղավորելը պատկերներով լուսանկարների (փառք իրենց, որ դեռ ուտելուց հետո, ստամոքսից դուրս եկած սննդի լուսանկարներ չեն հրամցնում) և ընդհանրապես […]