Հայաստանը հաստատակամ է շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար Գործողությունների 2015-2018թթ. ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությանը Հարգարժան տիկին գլխավոր քարտուղարի տեղակալ, Հարգարժան գործընկերներ, դիվանագիտական կորպուսի ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ և տիկին Բատայնի-Դրագոնիին արտգործնախարարությունում Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի մեկնարկի արարողության և Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակի կապակցությամբ։ […]