15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 21, 2016

ՀՀ-ում եւ Արցախում ունենք կայացած ու լիարժեք գործող կուսակցություններ. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Միջոցառման հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ողջունում եմ բոլորիդ Արցախում՝ ձեր իսկ հայրենիքում: Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի անցկացումն Ստեփանակերտում կարեւոր է եւ պահանջված, […]

Ոչ ոք չի կարող լռեցնել Արցախի ժողովրդի ազատության ձայնը. Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 20-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխխոսնակ Անաստասիոս Կուրակիսի, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Ստամատակիի եւ խմբի ղեկավարի տեղակալ Անտոնիս Բալոմենակիսի հետ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ են զարգանում, կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդման ու զարգացման, պատգամավորական բարեկամության խմբերի […]

Շոկ. օդաչուները քնել են թռիչքի ժամանակ

Նախօրեին Փարիզից Քուվեյթ թռչող ինքնաթիռի օդաչուները թռիչքի ժամանակ քնել են ինքնաթիռի ղեկին։ Երբ Boeing 737-ը դադարել է պատասխանել Իտալիայի եւ Հունաստանի դիսպետչերներին, նրանք անհանգստացել են, որ ինքնաթիռում, հնարավոր է, ահաբեկչություն է տեղի ունեցել։ Օդ են բարձրացել երկու F-16 կործանիչներ Հունաստանից։ Երբ օդանավի ուղեւորները տեսել են, որ իրենց օդանավը երկու կործանիչ է ուղեկցում, տեղեկացրել են բորտ-ուղեկցորդներին։ […]

ԵԽ-ն բազմիցս ընդգծել է, որ մեր երկիրը վստահ քայլերով ամրապնդում է իր ժողովրդավարությունը

Եվրոպայի խորհրդին անդամակցության 15-ամյակը Այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյա հոբելյանը։ 2001թ. Եվրոպայի խորհրդին անդամակցումն, իսկապես, մեծ և պատասխանատու քայլ էր մեր պետության համար։ Տասնամյա նորանկախ պետությունը մաս էր կազմելու մի կազմակերպության, որն իր մեջ ներառում է գրեթե ողջ Եվրոպան, ունի հարուստ պատմություն, ավանդույթներ և բոլոր անդամների համար ընդհանուր հանձնառությունների վրա հիմնված […]

ՀՀ-ում գործող մի շարք բանկերի ղեկավարները մեկնել են Արցախ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին Շուշի քաղաքում ընդունել է ՀՀ-ում գործող մի շարք բանկերի ղեկավարների, որոնց հետ քննարկել է Արցախում բանկային համակարգի  հետագա զարգացման հետ կապված որոշ հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ԱՀ գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ առանց բանկային համակարգի զարգացման անհնար է […]

Առաջնագծի հումորը /վիդեո/

«Ա՛յ Շերենց քո  վախտը չանցա՞վ ու էլի առաջնագիծ ես գնում»,-Ջաբրաիլի զորամասում հերթափոխի շտապող ազատամարտիկին ասաց ավելի երիտասարդ ընկերներից մեկը: Շեդո անունով ազատամարտիկը Henaran.am-ի թղթակցին ասաց, որ եկել է Արծվաքար գյուղից և միշտ պատրաստ է կյանքը զոհել հայրենիքին.«Եթե հայրենասեր ես` տարիքը չի խանգարում: Ազատամարտիկը պետք է հոգով կռվի ու հալալ լինի մեր երիտասարդ զինվորին»: Մանրամասները` տեսանյութում:

Սկանդալ միասեռական սփյուռքահայ երիտասարդի շուրջ

Սփյուռքահայ Գայլ Խանդիկյանին (Kyle Khandikian) հեռացրել են Հայաստանի պարային խմբերից մեկից, այն բանից հետո, երբ իմացել են, որ տղան միասեռական է: Այդ մասին գրել է Գայլը՝ ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ պաշտում է հայկական պարը, փորձել է դրա միջոցով գտնել իր հայկական ինքնության հետ կապը, սակայն Հայաստանում ենթարկվել է սեռական խտրականության: Գայլի հեռացման պատմությանն անդրադարձել […]

Առաջիկա պաշտոնանկությունները. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել էր ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին և ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին: Նկատենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ այս պաշտոնները թափուր են: Ի պատասխան թերթի հարցին ՊՆ-ից պատասխանել են, […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովի մասնակիցներին Հարգելի՛ գործընկերներ, Ջերմորեն ողջունում եմ հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին: Ուրախ եմ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությանը արձագանքել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հավաքվել են Հայաստանի և Արցախի խորհրդարաններում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները: Երկու հայկական պետությունների հետագա ամրապնդման համար հույժ կարևոր են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի