15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ-ում գործող մի շարք բանկերի ղեկավարները մեկնել են Արցախ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին Շուշի քաղաքում ընդունել է ՀՀ-ում գործող մի շարք բանկերի ղեկավարների, որոնց հետ քննարկել է Արցախում բանկային համակարգի  հետագա զարգացման հետ կապված որոշ հարցեր:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ԱՀ գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ առանց բանկային համակարգի զարգացման անհնար է զարգացած  տնտեսություն ունենալ: Այս առումով, Ա. Հարությունյանը կարևորել է հատկապես վերջին տարիներին Արցախի տնտեսության մեջ բանկային կապիտալի կայուն ներգրավումը, ինչը հնարավորություն է ընձեռել մի շարք ոլորտներում զարգացման լուրջ առաջընթաց գրանցել:
«Ուրախալի է արձանագրել, որ մեր բոլոր արդեն կայացած ձեռնարկությունները հիմնադրվել և զարգացել են բանկային կապիտալի ներգրավման շնորհիվ: Կարծում եմ՝ կառավարության և բանկերի միջև անցած տարիների ընթացքում ձևավորված ամուր և վստահելի համագործակցությունը խոստումնալից ապագա ունի, և նման հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս կառուցողական մթնոլորտում միասին քննարկելու ընթացիկ և ապագա ծրագրերը: Կառավարությունը շարունակելու է անհրաժեշտ դեպքերում հնարավորինս աջակից լինել ձեռնարկատերերին իրենց ֆինանսական խնդիրների կարգավորման հարցերում: Այդ ճանապարհով կկարողանանք արագ տեմպերով զարգացնել տնտեսությունը՝ երաշխավորելով պետության սոցիալ-տնտեսական ու անվտանգային հիմքերի ամրությունը:»,- ասել է վարչապետը և հավելել, որ Արցախում գործող բանկերի մասնաճյուղերը զգալիորեն զարգացրել են սպասարկման ծառայությունները:
Հանդիպմանը մասնակից՝ բանկերի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել գործադիր իշխանության ղեկավարին՝ բանկային համակարգի նկատմամբ կառավարության կողմից մշտապես ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի տնտեսության զարգացման ծրագրերում: Ըստ ՀՀ բանկերի ներկայացուցիչների՝ Արցախում ֆինանսական ռիսկերը բավարար են նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու և վարկավորման նոր փաթեթներ առաջարկելու համար:
Վարչապետի և ՀՀ բանկերի ներկայացուցիչների  հանդիպմանը մասնակցում էր ԱՀ  ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ