Արժանավոր մարդկանց արձանները որքան շատ լինեն մեր քաղաքում, այնքան լավ. Ջիվան Գասպարյան /վիդեո/

Այսօր Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Լրագրողների հետ զրույցում վարպետը նշեց. «Արժանավոր մարդկանց արձանները որքան շատ լինեն մեր քաղաքում, այնքան լավ: Սա մեր քաղաքի համար ոչ միայն գեղեցկություն է, այլև պատմություն: Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը: Այսօր սրտանց ցանկացել ու եկել եմ այստեղ»: