ԳԱԼԱ կուսակցություն էլ կունենանք

2016 թվականի հուլիսի 1-ին, ժամը 12:00-ին Գյումրի քաղաքի «Նանէ» հյուրանոցային համալիրի կոնֆերանսների սրահում (հասցե`ՀՀ, ք.Գյումրի 3103, Գարեգին Նժդեհի փող., 1/5) տեղի կունենա ԳԱԼԱ քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարը:
«Գաղափարակից լիբերալների ալյանս(ԳԱԼԱ)» կուսակցության ձեւավորման նպատակն է ժողովրդի շահերից բխող ներքին եւ արտաքին քաղաքականության իրականացումը, լեգիտիմ իշխանությունների ձևավորումը, քաղաքական և քաղաքացիական իրավունքների անկաշկանդ իրացումը, մամուլի ազատությունը եւ գործարար միջավայրի կայուն զարգացումը: