15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 28, 2016

Պաշտոնանկություններ կլինեն. վարչապետը սպառնաց /վիդեո/

Այսօր` մայիսի 28-ին   Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 98-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ առաջիկայում պաշտոնանկություններ կլինեն, եթե համապատասխան գերատեսչությունները չկատարեն ծախսերը կրճատելու վերաբերյալ իր հանձնարարականները: «Մենք ժամանակի ընթացքում իրականացրել ենք տնտեսական բարեփոխումները: Եթե մարդիկ չեն հավատում, մենք պետք է մեր գործն անենք, որ հավատան»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավիճակը սահմանին

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ևս պահպանվել […]

Անկախության սերունդը բոլորից ճիշտ է հասկացել մայիսի 28-ի պատգամը․ Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Հանրապետության Նախագահը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ: […]

Ալիեւը ԵԱՀԿ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր, գրում է РИА Новости-ն։ «Հանդիպման ժամանակ խոսք է եղել Ադրբեջանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջև առկա հարաբերությունների մասին, գոհունակություն են հայտնել այդ համագործակցության ներկա իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում […]

Մայիսի 28-ը Հանրապետության օրն է

«Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։ ՀՀ առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունի Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն […]

Վահան Մարտիրոսյանը հիշել է Ժիրայր Սեֆիլյանին. Հայոց աշխարհ

Բաքվում ընտանիքով հաստատված Վահան Մարտիրոսյաևը տեղափոխվել է Ուկրաինա, որտեղից էլ շարունակում է ծառայություններ մատուցել իր գործատուին` Ադրբեջանի իշխանություններին: Ադրբեջանական «Xazar TV»-ին տված հարցազրույցում գործակալը հայտարարում է, թե հայերի 99 տոկոսը հավատում է այն ստին, որ հայկական բանակը ամենամարտունակն ու ուժեղն է տարածաշրջանում: Մարտիրոսյանը հիշատակում է նաեւ ժիրայր Սեֆիլյանին. «Ինձ համար նա Հայաստանում այն եզակի քաղաքական […]

Հրամանատարին ծեծելու համար. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է` մայիսի սկզբին Սերժ Սարգսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 6 դատապարտյալների ներում էր շնորհել: Վերջիններս պարտավորվել էին ազատ արձակվելուց հետո մեկնել Արցախ եւ կամավոր անցնել զինվորական ծառայության: Ներման արժանացածներից մեկը Աշոտ Վարդանյանն է: Նրան 2014 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող’խախտել է […]

Թալիշում հատուկ ռեժիմ է. Հրապարակ

Մի խումբ հասարակական գործիչների, այդ թվում քաղաքագետ, «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ Թալիշ այցելելու առաջարկը մերժվել է։ Հիշեցնենք, որ նրանք օրերս ՀՀ պաշտպանության նախարարին դիմել էին բաց նամակով՝ կոչ անելով աջակցել, որ իրենք լրագրողների հետ մեկնեն Թալիշ, հանդիպեն հրամանատարների հետ եւ պարզեն իրավասու անձանց խոսքերի հակասության պատճառը, քանի որ․ «Մայիսի 23-ին Դուք հայտնեցիք, որ […]

Կթունավորեն. Հայոց աշխարհ

Ըստ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի, Ադրբեջանը բազմիցս փորել է քիմիական նյութեր օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ: «Երբ նրանք խոսում են Քարվաճառում  Հայկական ԱԷԿ-ի թափոնների մասին մենք հասկանում ենք, որ դա կարող է հիմք դառնալ, որ եթե Աստված մի արասցե, նրանք ինչ-որ կերպ կարողանան ազդեցւյուն ունենալ այդ տարածքի վրա, ապա պարտադիր կթունավորեն գետերը, այսինքն` ամբողջ Հայաստանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի