«Եթե կրճատումներ լինեն, ապա կկրճատվեն թափուր հաստիքները»
Պետական համակարգում օպտիմալացումների շրջանակում Կառավարությունը քաղծառայողների կրճատումներ է կատարելու, իսկ թե կոնկրետ քանի հաստիք` դեռևս հայտնի չէ: Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ այդ ոլորտում մինչև սեպտեմբերի 1-ը պետք է հաստիքների ուսումնասիրություններ արվեն, և արդյունքներն ամփոփվեն. «Քաղաքացիական ծառայողների կրճատման թիվը հայտնի չէ»,- ասաց Բադալյանը: Նա նշեց, որ կրճատումներն […]