07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 7, 2016

Ալիևը նախազգուշացնում է սպասվող սադրանքների մասին

Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ «Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է, Հայաստանը չի կարող վերահսկել իրավիճակը, և ստատուս-քվոն չի կարող պահպանվել»: Ըստ էության, Ալիևը նախազգուշացնում է սպասվող սադրանքների մասին. սա նաև նախագահների մակարդակով հանդիպումից առաջ ճնշումներ իրականացնելու փորձ է: Ուղղակի Ալիևը հաշվի չի առնում, որ նման պրիմիտիվ մեթոդներով անհնար է մեզ ահաբեկել, իսկ սադրանքների մասով… […]

Մտածելու բան կա /վիդեո/

«Այն, որ երկրորդ նախագահը իր պաշտոնաթողությունից հետո մշտապես աշխատել է վերադառնալ իշխանության՝ կասկած չկա: Սա մի առիթ էր Քոչարյանի համար` ասելու մի բան, որ նրա վարկանիշը կբարձրացներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հունիսի 1-ին հրապարակված հարցազրույցին ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Քաղաքագետը նկատեց, որ երկրորդ նախագահը բավականին ընդդիմադիր դիրքորոշում է որդեգրել և արտահայտված մտքերի մի […]

Հայաստանը ի՞նչ կապ ունի Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպման հետ /վիդեո/

«Մենք երբևէ չպետք է մոռանանք մի կարևոր հանգամանք , որ մեր քայլերը երբեք չի կարելի պայմանավորել Ադրբեջանի և մի երրորդ երկրի հարաբերությունների համատեքստում: Կհանդիպե՞ն արդյոք Ադրբեջանի և Իրանի նախագահները, թե՝ ոչ. Ըստ էության դա մեզ հետաքրքիր է, բայց դա չէ, որ պետք է ձևավորի մեր քաղաքական օրակարգը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի նախագահների […]

Վարչապետն ընդունել է ՀԲ Նիդերլանդական խմբի գծով գործադիր տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Նիդերլանդական խմբի գծով գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին: Վարչապետը բարձր ու արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարություն- Համաշխարհային բանկ համագործակցությունը և նշել, որ այն զարգանում է փոխադարձ մեծ վստահության մթնոլորտում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՀԲ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ մեր երկրում բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ և վստահություն հայտնել, որ հետագայում […]

Պաշտոնանկություն

Արտյոմ Մովսեսյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին լուրը հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը՝ ավելացնելով, որ Մովսեսյանն ազատվել է իր դիմումի համաձայն: Արտյոմ Մովսեսյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից: Նկատենք, որ տեւական ժամանակ է մամուլը հրապարակում է Մովսեսյանի հետ կապված […]

Ձմեռը վերադառնում է․ Մոսկվայում ջերմաստիճանը կհասնի մինուս 4-ի

Ձմեռը վերադառնում է Ռուսաստանի մայրաքաղաք։ Այստեղ ջերմաստիճանը ռեկորդային անկում է ապրում։ Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինուս 4-ի։ Ակնկալվում է, որ ջերմաստիճանը կսկսի նվազել այս գիշերվանից, մի քանի օրից կրկին կտաքանա՝ հասնելով +7-ի։ Թե երբ Մոսկվայում ամառն իր իրավունքների մեջ կմտնի, հայտնի չէ։  

«18 զոհ ունեցանք, բայց ապրեցինք…»/վիդեո/

ԼՂՀ Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի ղեկավար Ա.  Բազյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ  համայնքը ինչպես 1989-94 թվականներին, այնպես էլ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին համախումբ էր ու պատրաստ «սատկացնելու» թշնամուն: Համայնքի ղեկավարը նշեց, որ Ուխտաձորը կանգուն է մնացել՝ այսօր,  արդեն Արցախի հերոս, գեներեալ Մանվել Գրիգորյանի շնորհիվ: «18 զոհ ունեցանք, բայց ապրեցինք ու պահեցինք հողը»,-ընդգծեց գյուղապետը: […]

Ի՞նչ վիճակում է Սյունիքի մարզպետը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը հունիսի 2-ից գտնվում է Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում, այսօր` հունիսի 7-ին, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացանք «Աստղիկ» ԲԿ-ից: Մեզ տեղեկացրին, որ մարզպետը հիվանադանոցից հեռացել է լիովին ապաքինված: Հիշեցնենք, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը  հիվանդանոց դիմել էր ջերմությամբ և մրսածության ախտանիշներով: Նրա մոտ հայտնաբերվել էր խրոնիկական բրոնխիտի սրացում: Այս պահին, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված