15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 7, 2016

Ռուսաստանն էական դեր կխաղա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն էական դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, գրում է РИА Новости-ն։ «Ռուսաստանն անշուշտ,  կարեւոր  դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այստեղ մենք կօգտագործենք մեր շփումները, որպեսզի աջակցենք Ռուսաստանի կառավարությանը, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կառավարություններին` […]

ԲՈՒՀ-եր դիմողների թիվն այս տարի 11375 է

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի թիվ 170 ավագ  դպրոցում տեղակայված քննական կենտրոն և մասնակցել է “Հայոց լեզու և հայ գրականություն” առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննակենտրոնում, զրուցել դիմորդների հետ, քաջալերել ու հաջողություն մաղթել նրանց, այնուհետև պատասխանել դիմորդների ծնողների և լրագրողների հարցերին: Նախարարը հույս է հայտնել, որ այս […]

Հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը, արվետագետ Նոնա Գաբրիելյանը /Գերմանիա/ և Ռենատա Բայել /Գերմանիա/: ԹԵՄԱ՝ հունիսի 9-ին, ժամը 17:00-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա Գերմանիայում բնակվող հայտնի խեցեգործ և նկարիչ Նոնա Գաբրիելյանի «Երկնքի ու երկրի միջև» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Նոնա Գաբրիելյանի ցուցահանդեսին զուգահեռ կիրականացվի իր ուսանողների՝ […]

2015 թվականը եղել է տնտեսական անկման տարի եւ դրա մեղավորներից մեկը Կենտրոնական բանկն է. Բագրատյան

ԱԺ-ում շարունակվում է ընթանալ 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը  հարց ուղղեց ԿԲ նախահագ  Արթուր Ջավադյանին՝  նախապես նշելով՝  բյուջեն եկամուտների մասով չի կատարվել առնվազն 7 տոկոս: «Իմ կարծիքով 2015 թվականը եղել է տնտեսական անկման տարի եւ դրա մեղավորներից մեկը Կենտրոնական բանկն է: Այն, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10-ից իջեցվեց 7.75, ապա դա ոչինչ […]

Եթե Չինաստանը մտնի Հայաստան

Շաբաթը նշանավորվեց Չինաստանի փոխվարչապետի Հայաստան այցով, որի շրջանակներում վերջինս հանդիպումներո ունեցավ ինչպես երկրի նախագահի, այնպես էլ վարչապետի հետ: Henaran.am-ի հետ զրույցում տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ Չինաստանը Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկն է: «Մեր երկրի արտաքին տնտեսական գործունեությունում Չինաստանի մեծ դերի մասին է վկայում այն հանգամանքը, որ թե արտահանման, թե ներմուծման կտրվածքով Չինաստանի մասնաբաժինը մոտ […]

Պատգամավորի երազանքը` չափավոր կոռումպացված Հայաստան

Կոռուպցիան առավելապես  ժողովրդի մեջ չի լինում, իշխանությունների մեջ է լինում: Այս մասին ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «Իշխանությունները նրա համար են, որ պայքարեն: Հիմա պայքարում են: Կոռուպցիան ամբողջ աշխահում գոյություն ունի, դա վերացնելը հեշտ բան չի, բայց դրա վերացնելը անհնարին չէ: Ես շատ կուզեմ, որ մեր երկիրը դառնա չափավոր կոռումպացված, չափավոր արտահայտություն […]

«Անպայման մեր եղբայրն ու զավակը պետք է զոհվի, նոր հասկանա՞նք, որ այս պահին մեզ ասֆալտ պետք չէ»/վիդեո/

Ազատամարտիկ, «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը գտնում է, որ   ՀՕՊ համաձայնագրի վավերացման դեպքում ավելի կմեծանա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: «Եթե դա լիներ հակաօդային պաշտպանության համագործակցության մասին պայմանագիր, այլ բան կնշանակեր: Բացի այդ, ապրիլյան դեպքերը ցույց տվեցին` ինչպես էին ճամարտակում ռուսները: Մենք ազգովի չանդրադարձանք սրան, ոչ ոք չհիշեց: Իսկ ինչի՞ համար է ՀԱՊԿ-ը կամ այս պայամանագիրը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի