Պատգամավորի երազանքը` չափավոր կոռումպացված Հայաստան
Կոռուպցիան առավելապես ժողովրդի մեջ չի լինում, իշխանությունների մեջ է լինում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Իշխանությունները նրա համար են, որ պայքարեն: Հիմա պայքարում են: Կոռուպցիան ամբողջ աշխահում գոյություն ունի, դա վերացնելը հեշտ բան չի, բայց դրա վերացնելը անհնարին չէ: Ես շատ կուզեմ, որ մեր երկիրը դառնա չափավոր կոռումպացված, չափավոր արտահայտություն չկա, բաց թող քիչ լինի»,- ասաց պատգամավորը:
Հ. Հակոբյանը Էկոնոմիկայի նոր նախարար Արծվիկ Մինասյանի սկսած աշխատանքներից հետո բավականին դրական տեղաշարժեր է տեսնում: Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, թե Հայաստանում մենաշնորհներ չկան:
Հակոբյանը չի՞ պատրաստվում շաքարի արտադրությամբ զբաղվել:
«Ես 42 տարի գարեջրի արտադրության մեջ եմ, հիմա գնալ ու շաքարավազի արտադրությամբ զբաղվել, ինձ չի ձգում, մի մարդը մի գործով պետք է զբաղվի. չես կարող, ֆիզիկապես հնարավոր չէ», – ասաց : Փաստորեն Սամվել Ալեքսանյանը հասցնում է:
«Սամվել Ալեքսանյանը բացառիկ անձնավորություն է, ինքս ապշում եմ՝ ո՞նց է հասցնում այդքան բան: Ես հաստատ չեմ կարող հասցնել», – ասաց Հակոբյանը: