15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Անպայման մեր եղբայրն ու զավակը պետք է զոհվի, նոր հասկանա՞նք, որ այս պահին մեզ ասֆալտ պետք չէ»/վիդեո/

Ազատամարտիկ, «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը գտնում է, որ   ՀՕՊ համաձայնագրի վավերացման դեպքում ավելի կմեծանա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից:

«Եթե դա լիներ հակաօդային պաշտպանության համագործակցության մասին պայմանագիր, այլ բան կնշանակեր: Բացի այդ, ապրիլյան դեպքերը ցույց տվեցին` ինչպես էին ճամարտակում ռուսները: Մենք ազգովի չանդրադարձանք սրան, ոչ ոք չհիշեց: Իսկ ինչի՞ համար է ՀԱՊԿ-ը կամ այս պայամանագիրը, եթե մենք մեզ պաշտպանված չենք զգում: Ես պաշտապանված չեմ ուզում զգալ ինչ-որ մեկի շնորհիվ, որովհետև հենց այդ մեկի քմահաճույքից կախված կլինի մեր պաշտպանությունը»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ զրույցում նկատեց Գագիկ Գինոսյանը:

Գինոսյանը նկատեց, որ երկրում ավելի կարևոր խնդիրներ կան, որոնք ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այդպես էլ չլուծվեցին:

«Ամբողջ Մասիվում ասֆալտ են փռել, բայց զինվորները շարունակում են «կանսերվայի» բանկաներով պաշտպանվել: Փող ծախսելու տեղ չունե՞ք: Քարվաճառի ամբողջ ճանապարհը խայտառակ վիճակում է, չեմ ասում ռազմավարական նշանակություն ուենցող հայ-իրանական ճանապարհի Գորիս-Սիսան հատվածը: Ավելին` կատարելագործվել են՝ հիմա արդեն առավոտյան գնում ես աշխատանքի, քանդած է, երեկոյան գալիս ես տուն՝ արդեն փռած է, տեխնիկան է փոխվել, սրա՞ն ենք ձգտում: Անպայման մեր եղբայրն ու զավակը պետք է զոհվի, նոր հասկանա՞նք, որ այս պահին մեզ ասֆալտ պետք չէ»,- եզրափակեց Գագիկ Գինոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ