15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

2015 թվականը եղել է տնտեսական անկման տարի եւ դրա մեղավորներից մեկը Կենտրոնական բանկն է. Բագրատյան

ԱԺ-ում շարունակվում է ընթանալ 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը  հարց ուղղեց ԿԲ նախահագ  Արթուր Ջավադյանին՝  նախապես նշելով՝  բյուջեն եկամուտների մասով չի կատարվել առնվազն 7 տոկոս:

«Իմ կարծիքով 2015 թվականը եղել է տնտեսական անկման տարի եւ դրա մեղավորներից մեկը Կենտրոնական բանկն է:

Այն, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10-ից իջեցվեց 7.75, ապա դա ոչինչ է ձեր կատարած գործողության նկատմամբ: Վարկավորումը 3.2 տոկոս պակաս է եղել 2015-ին, քան 2014-ին: Կենտրոնական բանկը ստիպել է Կառավարությանը գնալ անկման: Ե՞րբ եք թույլ տալու, որ տնտեսությունն աճի:

Ասում եք՝ ավանդներն ավելացել են 11 տոկոս, վարկերը պակասել են: Իրականում ավանդները չեն ավելացել, ի՞նչ եք մտադիր անել այս տարի, ինչքա՞ն եք շարունակելու տրված վարկերի նկատմամբ պահուստավորում անել, այդ գնով կուրսը պահել»,-հարցրեց Բագրատյանը:

Արթուր Ջավադյանը շեշտեց՝ ԿԲ-ն մշտապես պահպանում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությունը:

«Միջամտում ենք, երբ դրա անհրաժեշտությունը կա, այսինքն կտրուկ տատանումներ են լինելու: 2014 թվական ճգնաժամի արդյունքում մենք բարձրացրինք տոկոսադրույքները հիմնականում երկու գործիքով. լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը բարձրացրեցինք և պարտադիր պահուստավորման, որը հնարավորություն տվեց ապահովել նաև ֆինանսական կայունությունը»,-ասաց  Ջավադյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ