07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 17, 2016

Քիմ Քարդաշյանը դստեր մատնահարդարման վրա շաբաթական 5 հազար դոլար է ծախսում /ֆոտո/

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի 3 տարեկան դուստր Նորթին կարող են նախանձել բազմաթիվ կանայք ու աղջիկներ։ Մասնագետների հաշվարկով՝  3 տարեկանում Նորթի զգեստապահարանի պարունակությունն արժե մեկ միլիոն դոլար։ Ավելին, փոքրիկի համար մայրը շաբաթը 5 000 դոլար է ծախսում՝ միայն նրա մատնահարդարման համար։ Բացի այդ, փոքրիկն ունի անձնական ոճաբան, վարսահարդար։ Քիմը դստեր սենյակը թանկարծեք քարերով է զարդարել։

Առանց Քոչարյանի, Քոչարյանի հետ

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը  հունիսի 17-ին ընդգրկվեց  «Համախմբում» կուսակցության վարչության կոզմում: Կուսակցության համագումարից հետո լրագրողների հետ զրույցում Եղիազարյանը նշեց , թե մինչ այս պահը չի եղել որևէ կուսակցություն, որին ցանկացել է անդամակցել, բայց «Համախմբում»-ն այն ուժն է, որի հետ ցանկություն է հայտնել ճանապարհ անցնել: Հրամանատարը  չբացառեց, որ կուսակցության հետևում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. […]

Հայտնի է Հայաստանի հավաքականի 29-րդ օլիմպիականի անունը

Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների թիվը ավելացավ ևս մեկով: Հայաստանի 29-րդ օլիմպիականն է հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Հրաչ Բաբայանը, ով Խաղերին կմասնակցի «Սպիտակ քարտով»: 20-ամյա հրաձիգը հանդիսանում է Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի մասնակից, որտեղ նա սահմանել էր Եվրոպայի երիտասարդական ռեկորդ: Նանկինի պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն է:

Նիկոլայ Բասկովին պատահաբար հրել-գցել են լողավազանը /ֆոտո, վիդեո/

Ռուսական շոու-բիզնեսում հերթական խրախճանքն է տեղի ունեցել, որի ժամանակ նոր լողավազան է բացվել։ Երեկույթի ժամանակ երգիչ Նիկոլայ Բասկովը պարել է լողավազանի կողքին, երբ նրան հյուրերը պատահաբար հրել ու գցել են լողավազանը։ Բասկովը դուրս է եկել ջրից ու փորձել Անի Լորակին ջուրը գցել, սակայն երգչուհին փախել է։ Ներկաները երկար ծափահարել են Բասկովին։    

Նախկին ՄԻՊ-ը միանում է Քոչարյանի՞ն/վիդեո/

Այսօր՝ հունիսի 17-ին «Համախմբում» կուսակցության համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե  արդյոք պատրա՞ստ է միանալ մի կուսակցության, որի հետեւում, ըստ տարածված տեղեկությունների, կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, որի օրոք Հայաստանում խախտվել են մարդու իրավուքնները, Կարեն Անդրեասյանը արձագանքեց, որ Հայաստանի բոլոր նախագահների ժամանակ էլ խախտվել են մարդու իրավունքները: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին: Հանրապետության Նախագահը ողջունել է բանկի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն ևս մեկ անգամ վկայում է ԱԶԲ-ի հետ Հայաստանի ունեցած ամուր գործընկերային հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ԱԶԲ-ի գործունեությունը: […]

Եթե միաժամանակ հանդիպում եք 5 կանանց հետ

Մի անգամ իմաստունի մոտ է գալիս մի երիտասարդ։ – Գիտե՞ս,– ասում է նա,– ես հիմա միաժամանակ հինգ կնոջ հետ եմ հանդիպում։ Դա ինձ ձանձրացրել է, բայց նրանցից որևէ մեկին ընտրել չեմ կարողանում։ Ինչպե՞ս վարվեմ։ – Մաղիր նրանց անկեղծությամբ։ – Ինչպե՞ս թե՝ անկեղծությամբ։ – Քեզ լիովին ազատ զգա ու նրանցից յուրաքանչյուրին ամեն ինչ պատմիր մնացած բոլորի […]

Հետեւեք լնդերի առողջությանը

Առողջ լնդերը կարևոր դեր են խաղում ոչ միայն ատամների, այլև ամբողջ առողջության համար: Լնդերի հիվանդությունը կարող է առաջացնել քոր, կարմրություն և լնդերի բորբոքում, որը շատ տհաճ երևույթ է: Շատ կարևոր է կանոնավորապես հետևել լնդերի և ատամների առողջությանը: Լնդերի հիվանդությունները լինում են երկու տեսակի` գինգիվիտ և պարոդոնտոզ: Եթե այս հիվանդությունները ժամանակին չբուժվեն, ապա մեծ վնաս կհասցնեն […]

Դեռ 5-րդ դարում հայ ազգը ունեցել է տիեզերական երգեր/վիդեո/

Այսօր՝ հունիսի 17-ին  «Հենարան»  մամուլի ակումբում հյուրընկալվել էին Հայաստանի փոքրիկ երգիչների երգչախումբը՝ երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ: Նրանք նոր էին վերադարձել Շվեցարիա համերգային շրջագայությունից: Տիգրան Հեքեքյանը շրջագայությունից կարևորեց այն հանգամանքը, որ իր սաները շրջագայության ժամանակ երգեցին հինգերորդ դարի երգեր և բոլորին պարզ դարձավ, որ Հայ ազգը հինգերորդ դարում ունեցել է տիեզերական երգեր: Փոքրիկ երգիչները նույնպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված