Հետեւեք լնդերի առողջությանը
Առողջ լնդերը կարևոր դեր են խաղում ոչ միայն ատամների, այլև ամբողջ առողջության համար: Լնդերի հիվանդությունը կարող է առաջացնել քոր, կարմրություն և լնդերի բորբոքում, որը շատ տհաճ երևույթ է: Շատ կարևոր է կանոնավորապես հետևել լնդերի և ատամների առողջությանը:
Լնդերի հիվանդությունները լինում են երկու տեսակի` գինգիվիտ և պարոդոնտոզ: Եթե այս հիվանդությունները ժամանակին չբուժվեն, ապա մեծ վնաս կհասցնեն ոսկրին և փափուկ հյուսվածքին, որոնք պաշտպանում են մեր ատամները: Գինգիվիտն այցելում է այն մարդկանց, ովքեր բավարար չափով ուշադրություն չեն դարձնում բերանի խոռոչի հիգիենային: Մյուս կողմից՝ եթե գինգիվիտը չի բուժվում ժամանակին, դրա հետևանքով առաջանում է պարոդոնտոզ: Լնդերի հիվանդության հիմնական պատճառը բակտերիալ փառն է, որն անգույն է և հեշտությամբ կպչում է ատամներին: Պարոդոնտոզը ավելի հաճախ է հանդիպում մարդկանց մոտ, քան գինգիվիտը: Բակտերիալ փառն առաջանում է բակտերիայից, որը միախառնվում է լորձին և բերանում առկա այլ քիմիական տարրերին: Եթե այդ փառը երկար ժամանակ մնում է ատամների վրա, առաջացնում է ատամնաքար: Լնդերի հիվանդությունների մեծ մասն ի հայտ է գալիս 30 կամ 40 տարեկանում: