26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ առողջական խնդիրների մասին կարող են վկայել շերտավորվող եղունգները

Մասնագետները բազմիցս նշել են, որ մարդու եղունգները կարող են շատ բան պատմել նրա առողջական վիճակի մասին: Օրինակ՝ փխրուն ու շերտավորվող եղունգները կարող են լինել ինչպես առանձին խնդիր, այնպես էլ պայմանավորված լինել բազմաթիվ այլ գործոններով:

Եղունգների շերտավորմանն են նպաստում կենցաղական քիմիան, հիմնայնացնող լուծույթները, տաք ջուրը և այլն: Նման նյութերի հետ հաճախակի շփումը կարող է դրսևորվել եղունգների փխրունությամբ ու շերտավորմամբ: Այս խնդիրը նաև հաճախ է հանդիպում երաժիշտների և ստեղնաշարով աշխատող մարդկանց մոտ, ինչը պայմանավորված է նրանց աշխատանքի առանձնահատկություններով:

Բացի այդ, հարկ է հիշել, որ եղունգների շերտավորումը կարող է պայմանավորված լինել մի շարք հիվանդություններով ու ախտաբանական վիճակներով, որոնց շարքին են դասվում մաշկային տարբեր հիվանդությունները, սոմատիկ հիվանդությունները, անկանոն սննդակարգը (սպիտակուցների, մագնեզիումի, կալցիումի, ծծումբի, սիլիցիումի, ցինկի, ֆոսֆորի, սելենի և այլ օգտակար տարրերի դեֆիցիտ), աղեստամոքսային տրակտի ախտաբանությունները, լյարդի, լեղուղիների և էնդոկրին (ներզատական) համակարգի հիվանդությունները, երկաթպակասորդային անեմիան, էկզեման և կարմիր տափակ որքինը:

Սա է պատճառը, որ նման ախտանշանի ի հայտ գալու դեպքում հարկովոր է դիմել բժշկին (մաշկաբան, գաստրոէնտերոլոգ, ներզատաբան), քանի որ ինքնաբուժությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ