20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Հակաքարոզչության հիմնական նպատակն է «լեգիտիմացնել» եկեղեցու դեմ ուղղված Փաշինյանի գործողությունները․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աղբյուրը բացահայտելու իրավունք չունեմ, սակայն տեղեկությունը գրեթե 100 %-ով համապատասխանում է իրականությանը։
Ըստ այդ աղբյուրի, Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եւ նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու, հակաքարոզչություն իրականացնելու համար։
Հակաքարոզչության հիմնական թեզը՝ «Կռեմլի ագենտ» լինելու միֆն է, ինչը ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակում արեւմտյան շրջանակներում եկեղեցու արժեզրկմանն ու վարկաբեկմանը ուղղված էֆեկտիվ հարված կարող է լինել։
Զուգահեռ հրամցվելու են թեզեր, թե եկեղեցին խոչընդոտում է այսպես կոչված «խաղաղության գործընթացին» եւ Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձին։
Հակաքարոզչության հիմնական նպատակն է «լեգիտիմացնել» եկեղեցու դեմ ուղղված Փաշինյանի գործողությունները՝ հիմք ստեղծելով այդ քայլերի հակասահմանադրականության եւ հակաիրավականության վրա շահագրգիր կերպով աչք փակելու համար։
Գործող ռեժիմը փաստացի ոչ միայն երկիրն է դարձրել գեոպոլիտիկ պայքարի խրամատ, այլեւ այդ ավանտյուրայի մեջ ներքաշում է նաեւ ազգի հոգեւոր բացառիկ կառույցը։
Դժվար չէ պատկերացնել դրա կործանարար հետեւանքները բոլոր այն երկրներում, որտեղ եկեղեցին կառույցներ ունի…»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ