06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 8, 2016

Արամ Սարգսյանը եւ Արտակ Զեյնալյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը եւ քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը այսօր՝ հունիսի 8-ին, հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ: Դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին եւ արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր: Արծարծվել են նաեւ արցախյան հիմնահարցի կարգավորման եւ տարածաշրջանին վերաբերող հարցեր, ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ մոտեցումները:

Ուսուցչուհին հղիացել է 13-ամյա աշակերտից

24-ամյա Ալեքսանդրիա Վերան ամերիկյան Տեխաս նահանգից ձերբակալվել է, քանի որ սեռահարաբերություն է ունեցել իր 13-ամյա աշակերտի հետ։ Ավելին, երիտասարդ ուսուցչուհին հղիացել է անչափահաս տղայից։ Այժմ կնոջը 25 տարվա ազատազրկում է սպառնում։ Կինն ասել է, որ սիրահարված է դեռահասին, նրանք հանդիպում են 2015-ի աշունից եւ տղայի ծնողները կողմ են իրենց հարաբերություններին։ Զույգը երբեք չի թաքցրել իր […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հունիսի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 08.06.2016թ. «Երևան Ջուր» ՓԲԸ

Միշտ չէ, որ «Ոսկե գնդակը» տրվում լավագույն ֆուտբոլիստին․ Իբրամովիչ

Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իր համար մեծ նշանակություն չունի՝ ով կարժանանա «Ոսկե գնդակին»։ «Ես ինձ վատ չեմ զգում, որ չեմ ստացել «Ոսկե գնդակ»։ Մարդիկ այս մրցանակի ու Չեմպիոնների լիգայի մասին շատ են խոսում, բայց հաղթանակները չեն փոխում ֆուտբոլիստներին։ Նույնը կարող եմ ասել «Ոսկե գնդակի» մասին, քանի որ այն  պարզապես սենյակի  զարդ է և ոչ […]

Ամեն ինչի մեջ հարմար լինելու ձգտման տառապանքը

-Հայր, մի քույր ինձ դժվարություն է հարուցում: -Շատերը նայում են, թև ինչի՞ մեջ են իրենց դժվարություն հարուցում ուրիշները, և ոչ թե իրենք ինչի մեջ են դժվարություն պատճառում ուրիշներին: Պահանջներ ունեն միայն ուրիշներից, բայց ոչ իրենց անձից: Սակայն հոգևոր կյանքի տրամաբանությունն այն է, որ քննես, թե ինչի մեջ ես դու դժվարություն պատճառում ուրիշներին, և ոչ թե […]

«Հարցերը թուրքավարի լուծել » /վիդեո/

«Թուրքիայում բնակվող հայերը՝ թուրքերի ձեռքում պատանդ են, ցանկացած ժամանակ թուրքերը կարող են նրանց հարցերը թուրքավարի լուծել, իսկ թուրքավարին մենք գիտենք ինչ է նշանակում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի Էրդողանին ուղղված նամակին ասաց պատմաբան Գևորգ Յազըճյանը: Պատմաբանը նկատում է, որ չնայած ֆիզիկական գոյատևման խնդիր է դրվում, բայց չի արդարացվում […]

Լիլիթ Մկրտչյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը 4-րդ է Եվրոպայի անհատական առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Վերջին տուրում Մկրտչյանը մրցում էր առաջատար Աննա Ուշենինայի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Մկրտչյանը հավաքելով 8 միավոր զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հաղթող դարձավ Ուկրաինան ներկայացնող Ուշենինան: Մարիա Կուրսովան զբաղեցրեց 32-րդ հորիզոնականը, Լիլիթ Գալոյանը՝ 70-րդ, իսկ Մարիա Գևորգյանը՝ […]

Արտակարգ միջադեպ. հսկա-նորածին /ֆոտո, վիդեո/

Աստրախանի ծննդատներից մեկում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել՝ 7 կիլոգրամ կշռող փոքրիկ է լույս աշխարհ եկել։ Նրա հասակը 70 սմ է։ Նման քաշ ու հասակ սովորաբար ունենում են 4-5 ամսական երեխաները։ Բժիշկները ժպիտով պատմում են, որ փոքրիկը սայլակում չի տեղավորվում։ Հսկա-տղան 28-ամյա Յուլիայի 4-րդ երեխան է, մյուսներն էլ խոշոր են ծնվել, սակայն ոչ այդքան։ Յուլիայի […]

«Զինված խմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանը ազատության մեջ չի հայտնվի

«Զինված խմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանի խափանման միջոցը փոխելու համար ներկայացրած գրավի միջնորդությունն այսօր՝ հունիսի 8-ին, մերժվել է: Դատարանի որոշման մասին Henaran.am-ը տեղեկացավ  փաստաբան Մարինե Ֆարմանյանից: Մարինե Ֆարմանյանն իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար գրավի միջնորդություն Էր ներկայացրել, որի քննությունը պետք է կայանար հունիսի 7-ին, սակայն պակաս փաստաթղթերի պատճառով հետաձգվել էր եւ տեղափոխվել հունիսի 8-ին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված