15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 8, 2016

Ինչպե՞ս եք կարողացել մեկ տարում այդքան գումար վաստակել․ Փաշինյանը՝ վարչապետին

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարց ուղղեց՝ փորձելով հասկանալ՝ վարչապետը կոռումպացված համարո՞ւմ է Սերժ Սարգսյանին, ինքն իրեն, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Կառավարության ղեկավար-նախարար Դավիթ Հարությանյանին, Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին: ՀՀ վարչապետն արձագանքեց․ «Ես […]

Սուրբ Սոֆիան կվերածվի մզկիթի․ էրդողանը վրեժ է լուծում

Հունիսի 13-ից հուլիսի 5-ը Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարում ամեն օր, տեղի ժամանակով 14։00 նամազ կանցկացվի, եւ Ղուրանից հատվածներ կկարդան, ինչը կհեռարձակվի Թուրքիայի պետական հեռուստաալիքով, գրում է life.ru-ն։ Սա Թուրքիայի պատասխանն է Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին: Իշխող կուսակության պատգամավոր Շամիլ Տայարը Թվիթերի իր էջում գրել է. «Քանի որ ԱՄՆ-ը աջակցում է Քրդական բանվորական կուսակցությանը, իսկ […]

Լոքյանը վստահեցրեց /վիդեո/

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ԱԺ-ում  լրագրողներւ հետ զրույցում  ասաց՝ ղեկավարած գերատեսչությունում արդեն ավարտվել է մեքենաների քանակի կրճատման փուլը: «Նախարարությունում 9 մեքենա է եղել, որոնցից 3-ը արտակարգ իրավիճակների նախարարությանն են մնացել, մեր նախարարությունը 6 մեքենայով է: Պատրաստվում ենք աշխատակազմի հետ կապված քննարկումներին»,- ասաց նախարարը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ քանի՞ աշխատատեղ է կրճատվել։ Նախարարը պատասխանեց՝ […]

ՀՀ ԶՈւ երկու զինծառայող է մահացել

Բնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհայտ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի դին` ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից: Երկրորդ կայազորային […]

Կառավարությունը որոշել է դադարեցնել «Նաիրիտ»-ի աշխատանքը․ Լևոն Զուրաբյան

ԱԺ հերթական քառօրյա նիստում կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց բարձրացրեց  «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ։ Զուրաբյանը փորձեց ճշտել՝  իրականությանը համապատասխանու՞մ են այն լուրերը, թե  գործարանի գույքը վաճառվելու է, իսկ աշխատանքները դադարեցվելու են: Զուրաբյանի հարցին  պատասխանեց էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը` շեշտելով՝ ձևավորվել է աշխատանքային խումբ, որին տրվել են լիազորություններ` բանակցություններ վարել այն կազմակերպությունների […]

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ 10 մետր գլորվել

ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք-Ծղուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Սառնակունք հատվածի 28-րդ կմ-ին «Opel astra G» մակնիշի 34 ON 567 համարանիշի (վարորդ 24-ամյա Վ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել […]

Աթեշյանի քայլերի դրդապատճառը. Արագած Ախոյանը զայրացել է

«Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` երեկ արած հայտարարությունն առաջինը չէր, դա այն գագաթնակետն էր բոլոր հակահայ ու նույնաբովանդակ հայտարարությունների, որոնք հնչել են մինչ օրս: Այդպիսի հակահայ հայտարարությունները եղել են պարբերաբար: Շատ է եղել, որ հայկական համայնքը շատ անգամ է փորձել դրանց վրա աչք փակել, և շատ անգամ է եղել, որ Մայր Աթոռը փորձել է […]

Վաղը կկրճատվի ևս 3-4 փոխնախարար. Հովիկ Աբրահամյան

Այսօր՝ հունիսի 8-ին  ԱԺ հերթական քառօրյա նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց ոչ կառավարական կազմակերպություններին պետական բյուջեից գումար տրամադրելու մասին: Զուրաբյանը նկատեց, որ  մոտ երկու միլիոն դոլար գումար ուղղված է եղել բավական անհասկանալի նպատակների, մինչդեռ  այդ գումարը կարելի էր ուղղել պաշտպանության ոլորտն ամրացնելուն: Հարցին պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ասելով, […]

Չեխիայի նախագահը կդիմի երկրի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցով

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ինքը պատրաստվում է դիմել Չեխիայի խորհրդարանին Գերմանիայի Բունդեսթագի օրինակին հետևելու և Հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցով։ Նա հայտարարել է, որ ինքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է դեռևս 2014 թվականին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիա կատարած այցի ընթացքում: «Նացիստական Գերմանիայի հաղթանակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի