28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 8, 2016

Իսպանիայի հավաքականը պարտություն կրեց

Իսպանիայի հավաքականը, որը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը,   ընկերական հանդիպում անցկացրեց Վրաստանի ընտրանու հետ։ Խետաֆեի «Կոլիսեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում կայացած խաղում իսպանացիները պարտություն կրեցին: Վրաստանի ընտրանին հաթանակ տարավ՝ 1:0 հաշվով:  40-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ վրացի ֆուտբոլիստ Թոնրիկե Օկրիաշվիլին։

ԻՊ ահաբեկիչները ողջ-ողջ այրել են 19 աղջիկների՝ սեքս-ստրկուհի դառնալ չցանկանալու համար

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ողջ-ողջ այրել են 19 քուրդ աղջիկների, քանի որ նրանք հրաժարվել են դառնալ զինյալների սեքս-ստրկուհիները։ Գերուհիներին երկաթե վանդակն են գցել եւ ողջ-ողջ այրել Մոսուլի կենտրոնում։ Վայրագության ականատես են եղել հարյուրավոր մարդիկ, սակայն չեն կարողացել փրկել աղջիկներին։  

Կրթության նախարարը նոր քայլեր է անում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Մանավորապես, նախարարը նշել է, որ հանրակրթության ոլորտում առկա ոչ բոլոր խնդիրներին պետք է տրվի ունիվերսալ լուծում. որոշ հարցերում անհատական, […]

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների անվտանգության խորհուրդների պատվիրակությունների ղեկավարներին և Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երևանում են գտնվում Կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, մեծ կարևորություն է […]

Տարադրամի փոխարժեքն այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 8-ին, կազմել է 478.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնալով անփոփոխ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.47 դրամ (աճել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 696.20 դրամ (նվազել է 1.73 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ (աճել է 0.07 […]

Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով այսօր կատարվել են կադրային փոփոխություններ։ ՀՀ ՔԿ Նախագահի 08.06.16թ. թիվ 293-Ա հրամանով աշխատանքից ազատվել է Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանը՝ սեփական դիմումի համաձայն։ Նույն օրը ՀՀ ՔԿ Նախագահը հրաման է ստորագրել՝ Դավիթ Գեւորգյանին Ավան եւ Նոր Նորք վարչական […]

Երկու նախագահները ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանն այսօր Երևանում ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը:Սերժ Սարգսյանը ողջունել է արդեն ավանդական դարձած հայ-չեխական գործարար համաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչներին և հույս հայտնել, որ համաժողովը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև չեխ գործարարների կողմից Հայաստանի` որպես հնարավորությունների երկրի […]

Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի եւ դատապարտվի. Միլոշ Զեման

Հունիսի 8-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Պատվիրակության անդամների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Աժ խմբակցությունների ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն առանձնակի կարեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը, քանի […]

Դավիթ Հարությունյանը ներկայացրել է քաղավիացիայի վարչության նորանշանակ պետին

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանին: Ներկայացնելով նրան՝ պարոն Հարությունյանը նշել է, որ Սերգեյ Ավետիսյանը պետական կառավարման ոլորտում մի շարք պաշտոններ է զբաղեցրել և ունի փորձ ու մասնագիտական կարողություններ՝ առաջադրված նպատակները կյանքի կոչելու համար: Անդրադառնալով ՀՀ ԿԱ ՔԱԳՎ առջև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի