23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրթության նախարարը նոր քայլեր է անում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Մանավորապես, նախարարը նշել է, որ հանրակրթության ոլորտում առկա ոչ բոլոր խնդիրներին պետք է տրվի ունիվերսալ լուծում. որոշ հարցերում անհատական, մարզային քաղաքականության կարիք կա: Մարզերի վարչության պետերը հիմնականում բարձրացրել են փոքր դպրոցների և հաստիքակազմերի, ներառական կրթության, օտար լեզուների ուսուցման  և որոշ մասնագետների պակասի խնդիրները:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ, որը, ըստ նախարարի, թույլ կտա գործընկերներին ավելի տեղեկացված լինել հարևան մարզի խնդիրներին:  Առաջարկվել է, որ առաջիկայում նախատեսվող հանդիպմանը քննարկվեն հանրակրթության ոլորտի չափորոշիչներին, դպրոցների ֆինանսավորմանը, փոքր դպրոցներին և թափուր հաստիքներին առնչվող խնդիրները: Այդ կապակցությամբ նախարարը հանձնարարել է առաջիկա հանդիպմանը բարձրացնել յուրաքանչյուր մարզում առկա հրատապ և հեռանկարային լուծում պահանջող կրթական խնդիրները և դրանց լուծման տարբերակները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ