07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2016

Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Սլովակիային

Քիչ առաջ Յասլովսկե Բոհունիցե քաղաքի մարզադաշում ավարտվեց Սլովակիա-Հայաստան Մ-19 հավաքականների երկրորդ ընկերական հանդիպումը։ Սլովակիայի հավաքականը հաղթեց 4:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակ դարձավ Էրիկ Պետրոսյանը:  

Oպերայի թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի

Հունիսի 3-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հրամանով նշանավոր դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, հաղորդում է ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Կոնստանտին Գարիի Օրբելյանը ծնվել է 1956 թ. Սան Ֆրանցիսկոյում, Սյունյաց Օրբելյանների իշխանական տոհմից սերած […]

Շարունակենք պայքարը

Ես` բռնցքամարտիկ Արթուր Աբրահամս, հպարտ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Մենք` Գերմանիայում ապրող հայերս, այստեղ գործող բազմաթիվ հայկական կառույցներ, կազմակերպություններ, անհատներ տարիներ ի վեր ջանք չենք խնայել այս համահայկական նշանակության հարցին ծառայելու համար: Այդպես էլ պետք է լինի: Մենք ամբողջ աշխարհում պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը եւ […]

Մեսսին ցուցմունք է տվել

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հարկերից խուսափելու գործի առնչությամբ ցուցմունք է տվել դատարանում։   Ընդգծենք՝ Լիոնել Մեսսին և նրա հայրը՝ Խորխե Օրասիո Մեսսին մեղադրվում են 4․1 մլն եվրո հարկերից խուսափելու համար: 28-ամյա ֆուտբոլիստը դատարանում ասել է, որ պայմանագրերը ստորագրելիս չի կարդացել դրանք, քանի որ վստահել է հորը և իր ֆինանսական խորհրդատուներին: Մարզիկը նշել է՝ պարզապես […]

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 2հ հուշարձաններ․ Life-ի անդրադարձը /ֆոտոշարք/

Գերմանիայի Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձեւ։ Այդ կապակցությամբ ռուսական Life.ru-ն ներկայացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները՝ ողջ աշխարհում։ Դրանք 25-ն են։ Հայաստան, Ծիծեռնակաբերդ Հունգարիա, խաչքար  Ֆրանսիա  Կիպրոս  ԱՄՆ, Սան-Ֆրանցիսկո  ԱՄՆ, Կալիֆորնիա  ԱՄՆ, Լոս-Անջելես Բուլղարիա Ռուսաստան, Դոնի Ռոստով Ռուսաստան, Իժեւսկ Դանիա  Իրան   Կանադա  Վրաստան  Շվեդիա  Սիրիա  Լիբանան  Հնդկաստան  Ավստրալիա Ուրուգվայ  Ավստրիա  Բելգիա […]

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մասնավոր հատվածի, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն: Քննարկվել են նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող հարցեր, մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր հատվածի մասնակցությամբ ներկայացված հարցերի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում […]

Ռոնալդուի մարդասիրությունը

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 600 հազար եվրո է փոխանցել ՄԱԿ-ի բարեգործական հիմնադրամին։ Ընդգծենք՝ այդ 600 հազար եվրոն Ռոնալդուի ստացած պարգևավճարն է՝ Չեմպիոնների լիգայում տոնած հաղթանակի կապակցությամբ։  

Քրիստոսի արձանը վերականգնվել է /ֆոտո/

Любите друг друга ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ժամանակին ֆաշիստական Գերմանիան պայքար է մղել օկուպացված Լեհաստանում՝ քրիստոնեության դեմ։ Մասնավորապես, ֆաշիստական իշխանությունները փորձում էին վերացնել քրիստոնեության հանրային բոլոր սիմվոլները։Այդպես, Պոզնան քաղաքում ավիրեցին Քրիստոսի արձանը՝ 1939 թվականին։ Այն կառուցվել էր ժողովրդի միջոցներով․․․ Եւ այժմ Պոզնանում տոնում են Հիսուսի արձանի վերադարձը։ 77 տարի անց արձանի կրկնօրինակը պատրաստվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված