28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2016

Բանակ զորակոչել աղջիկներին /վիդեո/

«Վայ էն ազգին, որը բանակով և բանակի պահեստազորով չի ապահովում երկրի անվտանգությունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով առաջնագծից կամավորների վերադարձին` կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանը կողմ է աղջիկների զորակոչին և նրանց ընդգկմանը պահեստազորում: Մանրամասները՝ տեսանյութում:

Մխիթարյանի գործակալը մերժել է «Յուվենտուսի» առաջարկը

«Յուվենտուսի» ղեկավարությունը փորձել է բանակցել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ: «Յուվենտուսը» 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ, բայց Մխիթարյանի գործակալ  Ռայոլան նշել է, որ տարեկան 6 մլն եվրոյից պակաս աշխատավարձի դեպքում չի բանակցի: Հիշեցնենք՝  «Յուվենտուսից» բացի՝ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են լոնդոնյան ակումբները՝ «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը»:

Թուրքիայի վարչապետը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնում է Ադրբեջան: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ երկօրյա այցելության ընթացքում վարչապետը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի և խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ: Մեկնելուց առաջ Յըլդըրըմն անդրադարձել է Գերմանիայի խորհրդարանի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Բարեկամ և դաշնակից Գերմանիայի խորհրդարանը մի բուռ հայ լոբբիստների ազդեցությամբ […]

«Թուրքիան հստակ նպատակ ունի՝ Գերմանիայի միջոցով օկուպացնել Եվրոպան». քաղաքագետ /վիդեո/

«Գերմանիայում թուրք բնակչությունը աճում է գրեթե երկրաչափական պրոգրեսիայով և ամենամեծ սպեցեֆիկ կողմերից մեկը Գերմանիայի թուրք ներգաղթյալների և նրանց սերունդների այն է, որ թուրքերը Գերմանիայում մեծ մասամբ չեն ձուլվում: Կան անգամ երկրորդ, երրորդ սերնդի թուրքեր, որոնք գերմաներեն վատ են խոսում»,-այսօր՝ հունիսի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Քաղաքագետը նշում է, որ […]

Ռոնալդուն հանգստանալու փոխարեն՝ մարզվում է /ֆոտո/

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս օրերին գտնվում է  Իսպանիայի Իբիցա հանգստավայրում է: Մարզիկն այնտեղ  շարունակում է իր մարզումները: Հիշեցնենք՝ Պորտուգալիայի հավաքականը նախապատրաստվում է հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ին, որի խմբային փուլում կմրցի Ավստրիայի, Իսլանդիայի եւ Հունգարիայի հավաքականների հետ:  

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 6-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Կարա-Մուրզայի, Լազոյի, Բունիաթյան փողոցների ջրամատակարարումը: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 7-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 8-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան, […]

Պատմական այցելություն է

Հունիսի 24-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Հայաստան։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Պապի այցելությունը Վատիկանում նախորդ տարի ապրիլին տեղի ունեցածի տրամաբանական շարունակությունն է: «Վատիկանում ընդգծվեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է և 20-րդ տարի առաջին ցեղասպանությունն է: Ծիծեռնակաբերդ այցելությամբ Հռոմի պապը հաստատելու է […]

Կրտսեր սերժանտ Խորեն Հարությունյանի մահվան առիթով ձերբակալված կա

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Խորեն Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող։ Ձեռնարկված քննչական գոծողությունների արդյունքում պարզվել է, որ Խ.Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքն ստացել է մարտական դիրքում կրտսեր սերժանտ Ա.Խաչատրյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից։ Կրտսեր սերժանտը ձերբակալվել է՝ ՀՀ […]

Որ լավ թափ տաք, կարող է նրանց հետևի և կողքի գրպաններից մի քանի հատ լավ Սմերչ թափվի. Փաշինյան

ԱԺ  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում շարունակվում է Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է  դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին: «ԵՏՄ-ի անդամակցության ժամանակ ասվում էր, թե լուծվում է անվտագության խնդիր, բայց այս օրերին մենք տեսանք, որ անվտանգության այն մտահոգությունները, որոնք ունեինք, լուծված չեն, ավելի ահագնանում են ԵՏՄ-ի կոնտեքստում», – իր ելույթում ասաց Փաշինյանը: Փաշինյանը դեմ է ԵՏՄ-ից դուրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի