04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Կրտսեր սերժանտ Խորեն Հարությունյանի մահվան առիթով ձերբակալված կա

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Խորեն Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող։

Ձեռնարկված քննչական գոծողությունների արդյունքում պարզվել է, որ Խ.Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքն ստացել է մարտական դիրքում կրտսեր սերժանտ Ա.Խաչատրյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից։

Կրտսեր սերժանտը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ Խորեն Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից էր:

Խորենը միայնակ մոր զավակ է, հայրը տարիներ առաջ է մահացել: Նա տան կրտսերն էր, երկվորյակ քույր ուներ ու մեկ եղբայր, մայրը ուսուցչուհի է, աշխատում է գյուղի դպրոցում:

Նշենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության՝ Խորեն Հարությունյանը մահացել է կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածքից:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ