08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Պատմական այցելություն է

Հունիսի 24-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Հայաստան։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Պապի այցելությունը Վատիկանում նախորդ տարի ապրիլին տեղի ունեցածի տրամաբանական շարունակությունն է:

«Վատիկանում ընդգծվեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է և 20-րդ տարի առաջին ցեղասպանությունն է: Ծիծեռնակաբերդ այցելությամբ Հռոմի պապը հաստատելու է արդեն իր կողմից հնչեցրած այդ միտքը»,-ասաց նա:

Բանախոսը նշել է, որ Հռոմի պապի այցելությունը նպատակ ունի ամրապնդելու երկկողմ կապերը` նախանշելով նոր համագործակցության ոլորտներ: 

«Այն պատմական այցելություն է: Հայաստան է գալիս հայ ժողովրդի բարեկամը` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով բացահայտ կերպով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս իմաստով կարող ենք ասել, որ այցը բացառիկ է»,- ասաց Տեր Շահե Անանյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ