15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վաղը կկրճատվի ևս 3-4 փոխնախարար. Հովիկ Աբրահամյան

Այսօր՝ հունիսի 8-ին  ԱԺ հերթական քառօրյա նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց ոչ կառավարական կազմակերպություններին պետական բյուջեից գումար տրամադրելու մասին: Զուրաբյանը նկատեց, որ  մոտ երկու միլիոն դոլար գումար ուղղված է եղել բավական անհասկանալի նպատակների, մինչդեռ  այդ գումարը կարելի էր ուղղել պաշտպանության ոլորտն ամրացնելուն:

Հարցին պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ասելով, որ պետբյուջեի միջոցների ծախսման վրա խիստ վերահսկողություն է սահմանվել, և դա երևի պետք է շուտ սկսեին:

«Ուղղակի չպետք է ակնկալել, որ մեկ հարվածով պետք է այդ հարցը լուծվի, դրա համար ժամանակ և ռեսուրսներ են անհրաժեշտ, և այդ աշխատանքները քայլ առ քայլ իրականացնում ենք: Նախարարություններում սկսվել են կրճատումներ` սկսած փոխնախարարների մակարդակից: Էկոնոմիկայի մեկ փոխնախարարի պաշտոն արդեն կրճատել ենք, վաղը կրճատելու ենք ևս երեք-չորս փոխնախարար, և այդ գործընթացը շարունակվելու է, որ ամեն դրամը ծախսվի արդյունավետ»,- ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ