22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունը որոշել է դադարեցնել «Նաիրիտ»-ի աշխատանքը․ Լևոն Զուրաբյան

ԱԺ հերթական քառօրյա նիստում կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց բարձրացրեց  «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ։ Զուրաբյանը փորձեց ճշտել՝  իրականությանը համապատասխանու՞մ են այն լուրերը, թե  գործարանի գույքը վաճառվելու է, իսկ աշխատանքները դադարեցվելու են:

Զուրաբյանի հարցին  պատասխանեց էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը` շեշտելով՝ ձևավորվել է աշխատանքային խումբ, որին տրվել են լիազորություններ` բանակցություններ վարել այն կազմակերպությունների հետ, ոնոնք գոիցե գնեն  «Նաիրիտ»-ը:

«Եթե լինի քիչ, թե շատ իրատեսական առաջարկ, ապա կներկայացնեն ինձ: Դեռ մինչև հիմա ոչ մի կազմակերպության կողմից չի եղել ոչ մի առաջարկ «Նաիրիտ»-ի վերագործարկման համար: Ինչ վերաբերում է գույքագրմանը, ապա դա մի քիչ այդպես չէ. գույքագրվել են քիմիկատներ պարունակող բաժինները, քանի որ «Նաիրիտ»-ում կան հրդեհավտանգ, ուժեղ ներգործող նյութեր, որոնք ուսումնասիրվել են: Պայմանավորվածություն ունենք ԱԻ նախարարության հետ՝ դրանց վնասազերծման համար»,- ասաց նախարարը:

Լևոն Զուրաբյանն անմիջապես արձագանքեց՝ ասելով՝ նախարարի պատասխանից երևում է՝  կառավարությունը որոշել է դադարեցնել «Նաիրիտ»-ի աշխատանքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ