15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն ինչի մեջ հարմար լինելու ձգտման տառապանքը

-Հայր, մի քույր ինձ դժվարություն է հարուցում:

-Շատերը նայում են, թև ինչի՞ մեջ են իրենց դժվարություն հարուցում ուրիշները, և ոչ թե իրենք ինչի մեջ են դժվարություն պատճառում ուրիշներին: Պահանջներ ունեն միայն ուրիշներից, բայց ոչ իրենց անձից: Սակայն հոգևոր կյանքի տրամաբանությունն այն է, որ քննես, թե ինչի մեջ ես դու դժվարություն պատճառում ուրիշներին, և ոչ թե ինչի մեջ են քեզ դժվարություն պատճառում ուրիշները, նայես, թե ինչն է հանգստացնում ուրի­շին, և ոչ թե` ինչն է քեզ հանգստացնում:

Հանգստության համար ենք եկել այս աշխարհ, հարմար լինելու համար: Այս աշխարհ չենք եկել, որ լավ ժամանակ անցկացնենք, եկել ենք, որպեսզի մաքրվենք և պատրաստվենք հավիտենական կյանքի համար: Եթե մտածենք միայն մեր մասին և անենք միայն այն, ինչը մեզ է հանգստություն պատճառում, հետագայում կցանկանանք, որ ուրիշները մտածեն մեր մասին, ծաոայեն մեզ, օգնեն մեզ… այսինքն շարունակաբար ուզում ենք և հանգում մեր անձի հար­մարությանը: Մեկն ասում է ինձ այդպես է հարմար, մեկ ուրիշն ասում է ինձ ուրիշ կերպ է հարմար, և այսպիսով` յուրաքանչյուրը փորձում է հանգստանալ այն բանում, ինչն իրեն է հարմար թվում: Սակայն հանգիստ չի գտնում, որովհետև իրական հանգիստը գալիս է դիմացինի հանգստությունից:

1941 թվին գերմանացիները մտնում էին տարբեր երկրներ, վառում էին և սպանում: Հեռացել էինք Կոնիցայից և բարձրացել լեռը: Գերմանացիների Կոնիցա մտնելու օրը երկու եղբայրներս վաղ առավոտից գնացել էին հանդ, որպեսզի հետախուզեն: Հենց լսեցի, որ գերմանացիները հասել են, ասացի մորս. «Կգ­նամ հանդ, որ նրանց տեղյակ պահեմ»: Նա ինձչշէր թողնում, որովհետև բոլորը մորս ասում էին. «Մյուսներն այսպես թե այն­պես` կորած են: Մի թող, որ նա էլ գնա, քանի որ նա էլ կկորչի»:

Իսկ ես չլսեցի, հագա կոշիկներս և վազեցի դաշտ: Սակայն այն­քան էի շտապել, որ լավ չէի կապել կոշիկներս, և ջրած հանդով անցնելու ժամանակ կոշիկներս կպան ցեխին: Դրանք թողեցի և բոկոտն վազեցի գետի միջով, որը լիքն էր փշերով: Ամռանը, շո­գին, մոտավորապես մի ժամ բոկոտն վազեցի փշերի միջով, սա­կայն ցավը չէի էլ զգում: Հասա հանդ, գնացի եղբայրներիս մոտ` այնտեղ, ուր խուզարկում էին, և ասացի.

«Գերմանացիները եկան, գնանք, թաքնվենք»: Երբ տեսանք, որ գերմանացիները զենքերով գալիս են, ասացի. «Շարունակեք բրիչներով փորփրել. ես այնպես կանեմ, թե իբր եգիպտացորեններն եմ նոսրացնում»: Այսպիսով, անցան գերմանացիները, մեզ չնեղացրին և ոչինչ չասացին: Հետո տեսա, որ փշերից իմ ոտքերն ամբողջովին արյունլվա էին: Սակայն մինչ այդ` ոչինչ չէի զգացել:

Այդ վազքն իր մեջ ուրախություն ուներ զոհաբերության ու­րախությունը: Թողնեի իմ եղբայրներին: Եթե չվազեի, և մի բան պատահեր եղբայրներիս, հետո կտանջվեի, այսինքն` հետագա­յում իմ հարմարավետության ձգտման տառապանքը կունենայի:

Հատված Սուրբ Պաիսիոս Աթոսացու Կրքեր եւ առաքինություններ գրքից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ