«Զինված խմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանը ազատության մեջ չի հայտնվի
«Զինված խմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանի խափանման միջոցը փոխելու համար ներկայացրած գրավի միջնորդությունն այսօր՝ հունիսի 8-ին, մերժվել է:
Դատարանի որոշման մասին Henaran.am-ը տեղեկացավ փաստաբան Մարինե Ֆարմանյանից:
Մարինե Ֆարմանյանն իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար գրավի միջնորդություն Էր ներկայացրել, որի քննությունը պետք է կայանար հունիսի 7-ին, սակայն պակաս փաստաթղթերի պատճառով հետաձգվել էր եւ տեղափոխվել հունիսի 8-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն մայիսի 18-ին բավարարել է «Զինված խմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանի կալանքը երկու ամսով երկարացնելու ԱԱԾ-ի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ այս գործով անցնում է 33 մարդ, սույն քերական գործի շրջանակներում ազատ արձակվածների թիվը հասավ 10-ի: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգքրի 223 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: