Հայկ Խանումյանի նկատմամբ տեղի ունեցածը դատապարտելի է
«Դա դատապարտելի է, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն, որ բոլոր մեղավորները պատժվեն, դա հարիր չէ ժողովրդավարական պետությանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին: Լրագրողների հարցին՝ Արցախում ակտիվ ընդդիմության ձևավորմանն ինչպե՞ս եք վերաբերում, Արզումանյանը պատասխանեց. «Ղարաբաղում կան ընդդիմադիր կուսակցություններ, որոնք նաև ներկայացված են Ազգային ժողովում: […]